Մանկական բեսթսելեր 26. Լևոն Անանյանի «Մայրենի լեզվի դասը» կրկին ամենապահանջված գիրքն է
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթգլխավորում է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ, գրող, երջանկահիշատակ Լևոն Անանյանի«Մայրենի լեզվի դասը»մանկական պատմվածքը: Այն բադիկի մասին պատմություն է, որի ընտանիքը որոշել է իր ձագուկին տանել շների դպրոց, որն ավելի հեղինակավոր է, և որի շրջանավարտները հետագայում հիմնականում բարձր պաշտոններ են զբաղեցնում: Գրքում ընդգծվում է այն գաղափարը, որ կարևորը մայրենի լեզվի պահպանման հարցն է, քանի որ մայրենիի կորուստը հանգեցնում է ցեղի կորստին, սակայն դրա մասին մի պահ չէր մտածել բադիկի ընտանիքը,:
Բեսթսելերի երկրորդ հորիզոնականում տեղ է գետլ Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթները»: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերի, այլ նաև մուլտֆիլմերի ու ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում է«ՄՀՄ գրատան» հրատարակածՀովհաննեսԹումանյանի «Հեքիաթներիմոլորակ»ժողովածուն: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրվել տարբեր ժողովուրդների կողմից, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են միշտ և բոլոր սերունդներիկողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
«Բուկինիստ» հրատարակչության«Մաշանուարջը.Թռչող ցախավելը»գիրքն այս շաբաթ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշանուարջը. թռչողցախավելը»շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկականգիրքը պատմում էՄաշայի արկածներիևկախարդականցախավելիմասին: Հեքիաթը գրվել է «Մաշան և արջը» հայտնի մուլտֆիլմի հիման վրա: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Հինգերորդ տեղում«Երեքխոզուկներ.գունավորիրջրով»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:
«Բուկինիստ» հրատարակչության մեկ այլ` կրկին Մաշայի մասին պատմող հեքիաթը`«Մաշանևարջը.առաջին հանդիպումը»,այս անգամ վեցերորդ հորիզոնականում է: Վերջին շրջանում համանուն մուլտֆիլմի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծացել, քանի որ հայտնվել է Մաշայի երկվորյակ քույրը`նույնքան չարաճճի և կամակոր Դաշան: Թեպետ գիրքը դեռ ֆիլմի առաջին սերիայի («Մաշայի և արջի հանդիպումը») հիման վրա է գրված, սակայն շարունակում է գրավել երեխաներին ու նրանց ծնողներին:
Այս գրքին հաջորդում է GSM-ի«Այբուբենսպունգանման»գիրքը,որը ներառում է հայերենի 39 տառերը փոքրիկներին սովորեցնելու հետաքրքիր տարբերակները:
Շաբաթվա վարկանիշային աղյուսակում տեղ է գտել նաև Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ» գիրքը: Դրանք ևս թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում:
Վարկանիշային աղյուսակի նախավերջին հորիզոնականում է «Արևիկ» հրատարակչության տպագրածՕսկար Ուայլդի«Հեքիաթներ»ժողովածուն:
«Արմենպրես» լրատվական գործակալության հեղինակային նախագիծը եզրափակում է «Զանգակ» հրատարակչության«100դասականհեքիաթներ»ժողովածուն: Գրքում տեղ են գտել դասական սիրված գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները, որոնք գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը» և «Ջրահարսը»: Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (56-80-38), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | * |
Լևոն Անանյան «Մայրենի լեզվի դասը» |
Էդիտ Պրինտ | 20 | |
| 2 | +7 |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևիկ | 11 | |
| 3 | -1 | Հովհաննես Թումանյան «Հեքիաթների մոլորակ» |
ՄՀՄ | 11 | |
| 4 | -3 | «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» | «Բուկինիստ» | 10 | |
| 5 | -2 |
«Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» |
GSM | 9 | |
| 6 | +1 |
«Մաշան և արջը. առաջին հանդիպումը» |
«Բուկինիստ» | 6 | |
| 7 | -3 | «Այբուբեն սպունգանման» | GSM | 5 | |
| 8 | +2 |
Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» |
Արևիկ | 4 | |
| 9 | * |
Օսկար Ուայլդ «Հեքիաթներ» |
«Արևիկ» | 4 | |
| 10 | * |
«100 դասական հեքիաթներ» |
Զանգակ | 3 |
Կազմեց Ռոզա Գրիգորյանը