Սփյուռք

Սիրիայի հայ համայնքի վերակենդանցումը բոլոր հայերի գերակայությունն է. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս

1 րոպեի ընթերցում

Սիրիայի հայ համայնքի վերակենդանցումը բոլոր հայերի գերակայությունն է. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայ համայնքի վերակենդանցումը բոլոր հայերի գերակայությունն է: Ինչպես հաղորդում է «Արմնեպրես»-ը՝ հղում կատարելով «Ասպարեզ» պարբերականը, այս մասին նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ հայ հավատացյալներին հղած Սուրբ ծննդյան իր ուղերձում:

Վեհափառ hայրապետն ադրադարձել է աշխարհի և հատկապես մերձավորարևելյան երկրների միջև և ներսում ընթացող մեծ հակամարտություններին: Նա հավատացյալներին կոչ է արել, աղոթելուց և մտահոգվելուց բացի, նյութական օգնություն ցուցաբերել Սիրիայում տառապող հայ համայնքին, մինչև որ սիրիահայերն ի վիճակի կլինեն կրկին վերակառուցել իրենց կյանքը:

«Ներկայիս բռնությունը ծայրահեղականների անպատասխանատու գործունեության արդյունք է, որ հավասարապես քննադատվում է թե քրիստոնյաների, թե մուսուլմանների կողմից»,- նշել է Արամ Ա-ն՝ քրիստոնյաներին խրախուսելով կապված մնալ իրենց արմատներին, հետևել իրենց պարտականություններին և պայքարել իրենց իրավունքների համար: Լիբանանը ներկայացնելով երկու կրոնների հետևորդների համակեցության իդեալական օրինակը՝ Վեհափառը հորդորել է հայ համայնքին համախմբված լինել և օգնել պաշտպանել Լիբանանի անկախությունն ու ամբողջականությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում