Հասարակական

Նախատեսվում է ընթացիկ տարում վերագործարկել Ստեփանավանի և Կապանի օդանավակայանները

2 րոպեի ընթերցում

Նախատեսվում է ընթացիկ տարում վերագործարկել Ստեփանավանի և Կապանի օդանավակայանները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2014 թվականին վերագործարկել Ստեփանավանի և Կապանի օդանավակայանները: Ծրագիրն ընդգրկված է գործադիրի 2014 թվականի գերակայությունների թվում, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության հունվարի 9-ի նիստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախատեսվում է իրականացնել «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի և Կապանի օդանավակայանի վարչական շենքերի վերանորոգում, տարածքի բարեկարգում, ցանկապատում, oդանավակայանների թռիչքուղու վերականգնում և միջազգային ստանդարտներին համապատասխանեցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ SKY NET ավիաընկերությունը պատրաստվում է իրականացնել ներքին չվերթներ դեպի Կապան, Գորիս, Եղեգնաձոր, ինչպես նաև այն ուղղություններով, որոնց օդանավակայաններն ունեն թռիչքային դաշտեր:

Հայաստանի կառավարությունը սկսել է «Բաց երկնքի» քաղաքականությանն անցնելու գործընթացը, որը լուրջ փոփոխություն է երկրի օդային փոխադրումների քաղաքականության մեջ: Նախատեսվում է, որ «Բաց երկնքի» քաղաքականությունը կխթանի ՀՆԱ-ի աճը, կստեղծի նոր աշխատատեղեր, կնվազեն ավիափոխադրումների գները: Ակնկալվում է, որ տոմսերի միջին գները կնվազեն մոտ 10 տոկոսով, ընդ որում որոշակի ուղղություններով կլինի գների առավել մեծ նվազում` պայմանավորված ավելացած մրցակցությամբ, տարեկան կապահովվի 20-25 տոկոսի ուղևորափոխադրումների աճ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում