«Ակոս»-ի թղթակիցները քննադատել են Թուրքիայում հայերի «զուգահեռ պետություն» ունենալու վերաբերյալ քուրդ գործչի հայտարարությունը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հայկական համայնքի ներկայացուցիչները քննադատել են Քրդստանի համայնքների միության համանախագահ Բեսե Հոզաթի այն հայտարարությունը, համաձայն որի հայերն ու հույները Թուրքիայում զուգահեռ պետություններ են ստեղծել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, քուրդ գործչի այս հայտարարությունը հայազգի սյունակագիր, «Ակոս»-ի թղթակից Եդվարդ Դանզիկյանը նման հայտարարությունը «զարմացնող և սրտնեղող» է հայտարարել: Նա հիշեցրել է, որ նմանատիպ հայտարարություն ավելի վաղ արել էր Աբդուլլա Օջալանը, ինչը քննադատվել էր հայկական համայնքի կողմից: «Կատարվածից ամիսներ անց նման արտահայտությունների հանդիպելը զարմացնող են և սրտնեղող: Ես այժմ հետևյալին եմ սպասում. եթե հայկական ու հունական լոբբինգը` իբրև «զուգահեռ պետություն», շարժվում են միասին, և սրա մասին ակնհայտ խոսվում է, ապա մենք նոր մանրամասների ենք սպասում: Ուրախ կլինենք, եթե հրապարակենք իրենց ձեռքերում եղած բոլոր փաստերը: Քանի որ սրանք շատ ծանր մեղադրանքներ են»,- այսպես է մեկնաբանել Դանզիկյանը:
«Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը նշել է, որ Հոզաթի հայտարարությունների մեջ անհրաժեշտ է ճշգրտումներն մտցնել: Սակայն, ըստ նրա, այդ ճշգրտումները պետք է արվեն ոչ միայն կապված այս հայտարարության, այլ նաև այն հիմնական ու խնդրահարույց մոտեցմանը, որը վերջին շրջանում նկատվում է տարբեր քուրդ գործիչների մոտ:
Մեկ այլ հայ մտավորական Օհաննես Քըլըչդաղն արձանագրել է, որ նախկինում «խորքային» պետությունը անվանումից այժմ անցում է կատարվել «զուգահեռ» պետություն որակավորմանը: Նա այդ հայտարարությունն այնքան ծիծաղելի է որակել, որ ավելորդ է համարել մեկնաբանել այն:
Քուրդ գործիչ Բեսե Հոզաթը հայտարարել էր. «Թուրքիայում պաշտոնական պետությունից դուրս կան գործող զուգահեռ պետություններ: Օրինակ, Ֆեթուլլահ Գյուլենի համայնքը զուգահեռ պետություն է: Հրեական լոբբին, ազգայնական հայկական և հունական լոբբինգը զուգահեռ պետություններ են»: Նա հայտնել է, իբր այս զուգահեռ պետությունները չունեն պաշտոնական սահմանադրություններ կամ իրավունքներ, սակայն դրանք հզոր ուժ ունեն և լավ կազմակերպված են»: Հոզաթի կարծիքով` «զուգահեռ պետությունները» աջակցություն են ստանում ՆԱՏՕ-ից: Նա հայտարարել է, որ դրանց հիմնական նպատակն է «արգելել Թուրքիայում ժողովրդավարության կայացմանը»: