Հալեպում ռմբակոծության հետևանքով տարեց հայ կին է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով Մուսալլին ազգանունով տարեց հայ կին է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը: Դեպքը տեղի է ունեցել հայաշատ Նոր Գյուղ թաղամասում: Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 26-ին Հալեպի հայաշատ թաղամասերում թեպետ ռումբեր են ընկել, սակայն նախորդ օրերի համեմատությամբ իրավիճակը հանդարտ է եղել, մարդիկ չեն տուժել:

Աղբյուրը նաև նշեց, որ ավելի վաղ դեկտեմբերի 23-ին Սիրիայի ընդդիմադիրները բնակիչներին հորդորել էին 48 ժամվա ընթացքում հեռանալ հայաշատ և քրիստոնեական Սուլեյմանիե, Նոր Գյուղ, Ազիզիե և այլ թաղամասերից՝ տեղեկացնելով, որ իրենք ռմբակոծելու են նշված թաղամասերը: Զգուշացնելուց հետո դեկտեմբերի 25-ին 25-ից ավելի ռումբեր են ընկել քրիստոնեական թաղամասերի վրա: Բացի 2 հայ վիրավորներից, վնասվել են հայապատկան շինություններ, բնակարաններ:

2.5 տարուց ավելի շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, իսկ զոհված հայերի թիվը՝ 70-ը:

Հայերեն English Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը