Մանկական բեսթսելեր 25. Հայ ծնողները Վարդան Այգեկցու առակներով են դաստիարակում իրենց մանուկներին
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ նոր «հյուր» ունի: Սակայն մինչ այդ, ներկայացնենք վարկանիշային աղյուսակն ըստ հաջորդականության, որն այս շաբաթ կրկին գլխավորում է «Բուկինիստ»
հրատարակչության«Մաշանուարջը.թռչողցախավելը»գիրքը:Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշանուարջը. թռչողցախավելը»շատ կարճ ժամանակում գրավեց փոքրիկներին: Մանկականգիրքը պատմում էՄաշայի արկածներիևկախարդականցախավելիմասին: Հեքիաթը գրվել է «Մաշան և արջը» հայտնի մուլտֆիլմի հիման վրա: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է«ՄՀՄ գրատան» հրատարակածՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներիմոլորակ»ժողովածուն:
Երրորդ տեղում«Երեքխոզուկներ.գունավորիրջրով»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:
Այս գրքին հաջորդում է GSM-ի«Այբուբենսպունգանման»գիրքը,որը ներառում է հայերենի 39 տառերը փոքրիկներին սովորեցնելու հետաքրքիր տարբերակները:
Վարկանիշային աղյուսակում առաջին անգամ ընդգրկվել է GSM-իՎարդան Այգեկցու «Առակներ»գիրքը: Իր խրատներով ու քարոզներով Այգեկցին մշտապես պայքարել է գողության, ամբարտավանության, ոխակալության, որկրամոլության և մարդկային այլ արատների դեմ: Այգեկցին գրել է բազմաթիվ առակներ, որոնք հիմք են ծառայել հետագայում հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։
Բեսթսելերի վեցերորդ հորիզոնականում տեղ է գտելՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթները»:Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերի, այլ նաև մուլտֆիլմերի ու ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
«Բուկինիստ» հրատարակչության մեկ այլ` կրկին Մաշայի մասին պատմող հեքիաթը`«Մաշանևարջը. առաջինհանդիպումը»,այս անգամ յոթերորդ հորիզոնականում է: Վերջին շրջանում համանուն մուլտֆիլմի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծացել, քանի որ հայտնվել է Մաշայի երկվորյակ քույրը`նույնքան չարաճճի և կամակոր Դաշան: Թեպետ գիրքը դեռ ֆիլմի առաջին սերիայի («Մաշայի և արջի հանդիպումը») հիման վրա է գրված, սակայն շարունակում է գրավել երեխաներին ու նրանց ծնողներին:
Վարկանիշային աղյուսակի ութերորդ հորիզոնականում կրկին հեքիաթներ են: Այս անգամ այստեղ է հայտնվել «Արևիկ» հրատարակչության լույս ընծայածՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ»ժողովածուն:Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրվել տարբեր ժողովուրդներից, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են միշտ և բոլոր սերունդներիկողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
ՀանսՔրիստիանԱնդերսենիմեկ այլ ժողովածու` «Արևիկ» հրատարակչության լույս ընծայած«Հեքիաթները»վարկանիշային աղյուսակի իններորդ հորիզոնականում է:
Շաբաթվա վարկանիշային աղյուսակը եզրափակում էՂազարոս Աղայանի «Հեքիաթները»: Դրանք ևս թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (56-80-38), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | ![]() |
«Մաշան ու արջը.թռչող ցախավելը» |
Բուկինիստ | 22 |
| 2 | 0 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթների մոլորակ» |
ՄՀՄ | 20 | |
| 3 | 0 | ![]() |
«Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» | «ՋիԷսԷմ» | 13 |
| 4 | * | ![]() |
Այբուբեն սպունգանման | «ՋիԷսԷմ» | 12 |
| 5 | նոր | ![]() |
Վարդան Այգեկցի «Առակներ» |
«ՋիԷսԷմ» | 11 |
| 6 | 9 | ![]() |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Կռունկ | 9 |
| 7 | * | ![]() |
«Մաշան և արջը. Առաջին հանդիպումը» | Բուկինիստ | 9 |
| 8 | * | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 8 |
| 9 | * | ![]() |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
«Արևիկ» | 7 |
| 10 | -3 | ![]() |
Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» |
«Արևիկ» | 6 |
Կազմեց Ռոզա Գրիգորյանը








