Սփյուռք

«Ղարագյոզյան» ընկերությունը Լիբանանում աջակցում է սիրիահայ հազարից ավելի ընտանիքի

1 րոպեի ընթերցում

«Ղարագյոզյան» ընկերությունը Լիբանանում աջակցում է սիրիահայ հազարից ավելի ընտանիքի

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Ա Կաթողիկոսը դեկտեմբերի 19-ին իր գրասենյակում ընդունել է «Ղարագյոզյան» ընկերության տնօրեն Սերոբ Օհանյանին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից:

Տնօրենը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Վեհափառ Հայրապետին ընկերության ներկայիս գործունեության մասին՝ շեշտելով սիրիահայ ընտանիքներին վերաբերող հարցեր: Սերոբ Օհանյանի տեղեկությունների համաձայն՝ Լիբանանում 1350 սիրիահայ ընտանիք է հաստատվել և «Ղարագյոզյան» ընկերությունը փորձում է ամեն կերպ օգտակար լինել նրանց:

Վեհափառ հայրապետը բարձր է գնահատել ընկերության և այլ կազմակերպությունների բարեգործությունները սիրիահայերին օժանդակելու հարցում:

«Սիրիայի մեր եղբայրներին և քույրերին օժանդակելը մեր ազգի համար պետք է լինի առաջնային ոչ միայն Լիբանանի, այլ նաև մեր բոլոր գաղութների համար: Վերջին երկու տարիների ընթացքում հսկայական դժվարությունների մեջ է հայտնվել սիրիահայությունը, հետևաբար, նոր թափով պետք է շարունակել մեր օժանդակությունը սիրիահայերի վերականգնման աշխատանքներում»,- շեշտել է վեհափառ հայրապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում