Տնտեսություն

Unicode կոնսորցիումը խնդրել է ռուսական ռուբլու խորհրդանշանի փոխարեն չօգտագործել հայերեն «Ք» տառը

1 րոպեի ընթերցում

Unicode կոնսորցիումը խնդրել է ռուսական ռուբլու խորհրդանշանի փոխարեն չօգտագործել հայերեն «Ք» տառը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Unicode կոնսորցիումը խնդրել է ռուսական ռուբլու խորհրդանշանի փոխարեն չօգտագործել հայկական այբուբենի 36-րդ` մեծատառ «Ք» տառը (U+0554): Այն առաջին հայացքից շատ նման է ռուբլու նոր նշանին, որը հաստատվել է դեկտեմբերի 11-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Լenta.ru-ն, այս մասին նշվում է կոնսորցիումի հրապարակային հաղորդագրության մեջ:

Ռուբլու համար նոր գրաֆիկական խորհրդանշի ստեղծման քննարկումներին մասնակցել է նաև Մայքլ Էվերսոնը, ով բազմիցս հանդես էր եկել նոր նշանների ներդման առաջակություններով: Նա նշել է, որ արդեն աշխատում է Unicode-ում ռուբլու նոր խորհրդանիշի ներդրման ուղղությամբ:

Քննարկումներն այն մասին, որ Unicode-ում պետք է ռուբլու նոր խորհրդանիշ ներդնել, առաջին անգամ չեն ծագում: Սակայն որևէ արդյունքի չեն հասել: Էվերսոնի խոսքով` դրա համար անհրաժեշտ է, որ պաշտոնապես նոր խորհրդանիշ հաստատվի:

Դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը պաշտոնապես հաստատաել ռուսական ռուբլու գրաֆիկական խորհրդանիշը: Այն գծով հատված ռուսական «P» տառն է: Իսկ Կենտրոնական բանկը նախատեսում հաջորդ տարի նոր նշանով ռուբլիներ հատել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում