Հատուկ նախագծեր

Մանկական բեսթսելեր 23. Վարկանիշային աղյուսակն այս անգամ գլխավորում է միանգամից երկու գիրք

6 րոպեի ընթերցում

Մանկական բեսթսելեր 23. Վարկանիշային աղյուսակն այս անգամ գլխավորում է միանգամից երկու գիրք

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթ առաջին և երկրորդ հորիզանականները կիսում է երկու գիրք. դրանց վաճառքի քանակը հավասար է: Դրանք են «Բուկինիստ» հրատարակչության` «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» և «ՋիԷսԷմ» հրատարակչության «Այբուբեն սպունգանման» գրքերը:

Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող բոլոր հեքիաթները, այնպես էլ «Մաշանուարջը. թռչողցախավելը»շատ կարճ ժամանակում դարձավ բեսթսելեր և հետաքրքեց փոքրիկներին: Մանկականգիրքը պատմում էՄաշայի արկածներիևկախարդականցախավելիմասին: Հեքիաթը գրվել է «Մաշան և արջը» հայտնի մուլտֆիլմի հիման վրա: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար: Ինչպես չարաճճի Մաշայի մասին պատմող յուրաքանյուր մուլտսերիալ կամ ստեղծագործություն, այնպես էլ սա շատ արագ կարողացավ սիրելի դառնալ փոքրիկներին ու հետաքրքրել նրանց:

«ՋիԷսԷմ»ստուդիայի«Այբուբենսպունգանման»գիրքըներառում է հայերենի 39 տառեր փոքրիկներին սովորեցնելու հետաքրքիր տարբերակները:

Վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում է հայտնվել «Արևիկ» հրատարակչության լույս ընծայածՀովվհանեսԹումանյանի«Հեքիաթներ»ժողովածուն:Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրվել տարբեր ժողովուրդների կողմից, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են միշտ և բոլոր սերունդներիկողմից. հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Բեսթսելերի չորրորդ հորիզոնականում տեղ են գտելՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթները»:Դրանք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլ նաև մուլտֆիլմերի ու ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

«Արմենպրես» լրատվական գործակալության հեղինակային նախագծում նախորդ յոթ օրերին ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է նաև «Զանգակ» հրատարակչության«100դասականհեքիաթներ»ժողովածուն:Այն հինգերորդ հորիզոնականում է: Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները, որոնք գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը» և «Ջրահարսը»: Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:

Վեցերորդ հորիզոնականում կրկինՀովհաննեսԹումանյանի «Հեքիաթներ»-ն են` այս անգամ « Կռունկ» հրատարակչության հրատարակությամբ: Սրան հաջորդում է«Երեքարջերը»ռուսական ժողովրդական հեքիաթը:

ՋաննիՌոդարիի«Չիպոլինոյիարկածները»գրքույկը վարկանիշային աղյուսակի ութերորդ հորիզոնականում է:Այս գրողի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են. արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն, հեղինակին չի խանգարում անդրադառնալ ամենալուրջ թեմաներին, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:

Այս գրքին հաջորդում է «Բուկինիստ»-ի«Երեքխոզուկներ.գունավորիրջրով»մանկական հեքիաթը: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում է «Արևիկ» հրատարակչության տպագրածՕսկար Ուայլդի «Հեքիաթներ»ժողովածուն:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 10
2 * «Այբուբեն սպունգանման» «ՋիԷսԷմ» 10
3 0

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթները»

Արևիկ 9
4 +4

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթները»

H&H 8
5 +2 «100 դասական հեքիաթներ» Զանգակ 7
6 Նոր

ՀովհաննեսԹումանյանի

«Հեքիաթներ»

Կռունկ 6
7 *

Ռուսական ժողովրդական հեքիաթ

«Երեք արջերը»

«ՋիԷսԷմ» 5
8 *

Ջաննի Ռոդար

«Չիպոլինոյի արկածները»

Զանգակ 3
9 +1 «Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» Բուկինիստ 2
10 Նոր

Օսկար Ուայլդ

«Հեքիաթներ»

Արևիկ 2
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում