ԼՂՀ ԱԺ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է Կոնգրեսի անդամներ Ադամ Շիֆի և Աննա Էշուի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Միացյալ Նահանգների Կոնգրեսում դեկտեմբերի 4-ին առանձին հանդիպումներ է ունեցել Կոնգրեսի անդամներ Ադամ Շիֆի և Աննա Էշուի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Արցախի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ ակտիվ արցախանպաստ գործունեության համար, ապա հակիրճ ներկայացրել երկրում և տարածաշրջանում ընթացող զարգացումները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Միացյալ Նահանգների և Արցախի միջև հարաբերությունների ընդլայնման հեռանկարներին և այդ համատեքստում կարևորել քաղաքական, տնտեսական և մարդասիրական կապերի աշխուժացումը:

Այնուհետև Արցախի խորհրդարանի նախագահն այցելել է «Ամերիկայի ձայն» լրատվական գործակալություն և հարցազրույց տվել նույն կառույցի հայկական ծառայությանը:

Օրվա երկրորդ կեսին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացել է ընդունելություն՝ ի պատիվ ԼՂՀ ԱԺ նախագահի, որին հրավիրված են եղել Վաշինգտոնում գործող դիվանագիտական, հանրային և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդունելության մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել են Միացյալ նահանգներում Հայասատանի Հանրապետության դեսպան Թաթուլ Մարգարյանը և ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ և ԼՂՀ պետական պարգևներ են հանձնվել ամերիկահայ մի շարք հասարակական գործիչների՝ համազգային խնդիրների լուծման գործում նրանց ունեցած ավանդի համար:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին