Հատուկ նախագծեր

Մանկական բեսթսելեր 22. Շաբաթվա ընթացքում վաճառված հեքիաթների գերակշռող մասն արտասահմանյան հեղինակների գործեր են

7 րոպեի ընթերցում

Մանկական բեսթսելեր 22.  Շաբաթվա ընթացքում վաճառված հեքիաթների գերակշռող մասն արտասահմանյան հեղինակների գործեր են

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի ձմեռային առաջին ցանկում տեղ է գտել նոր գիրք` «Զանգակ» հրատարակչության «100 դասական հեքիաթներ»-ը:

Այս շաբաթվա ցանկը գլխավորում է «Բուկինիստ» հրատարակչության`«Մաշան ու արջը. թռչող ցախավելը»գիրքը: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող բոլոր հեքիաթները, այնպես էլ սա, շատ կարճ ժամանակ անց դարձավ բեսթսելեր և հետաքրքեց փոքրիկներին: Մանկականգիրքը պատմում էՄաշայի արկածներիևկախարդականցախավելիմասին: Հեքիաթը գրվել է հայտնի «Մաշան և արջը» մուլտֆիլմի հիման վրա: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար: Ինչպես չարաճճի Մաշայի մասին պատմող յուրաքանյուր մուլտսերիալ կամ ստեղծագործություն, այնպես էլ սա, շատ արագ կարողացավ սիրվել փոքրիկների կողմից ու հետաքրքրել նրանց:

Երկրորդ հորիզոնականում դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը»հեքիաթն է: Այն ծաղկից դուրս եկող փոքրիկ աղջնակի` Մատնաչափիկի մասին է:

ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթները»ժողովածուն այս անգամ ցանկի երրորդ հորիզոնականում է:Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրվել տարբեր ժողովուրդների կողմից, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են միշտ և բոլոր սերունդներիկողմից. հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

«Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի չորրորդ հորիզոնականում Ղազարոս Աղայանի «Հեքիաթներն» են: Այս ստեղծագործությունները նույնպես թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և շատ երկրներում դարձել սիրված գործեր:

Վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում«ՎԷՄ»հրատարակչության«Իմ առաջին գիրքը»մանկական փոքրիկ հանրագիտարանն է: Գիրքը բազմաթիվ ընթերցողների գրավել է իր բազմազանությամբ. այն ունի տարբեր հատորներ, որոնք երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենի, մարդու մարմնի մասերի և այլնի հետ: Ուսումնական տարվա ընթացքում փոքրիկներն առավել հետաքրքրված են տառերով ու թվերով: Սակայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նրանց համար առավել հետաքրքիր են դարձել նաև ավտոմեքենաների ու այլ տեխնիկայի մասին պատմող հատորները:

Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներ Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ»-ն այս շաբաթ վեցերորդ հորիզոնականում են: Նրանցից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների հեքիաթներում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:

«Արմենպրես» լրատվական գործակալության հեղինակային նախագծում նախորդ յոթ օրերի ընթացքում ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է նաև «Զանգակ» հրատարակչության «100 դասական հեքիաթներ» ժողովածուն: Այն յոթերորդ հորիզոնականում է: Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները, որոնք այն գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը» և «Ջրահարսը»: Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:

Ութերորդ հորիզոնականում կրկին Հանս Քրիստիան Անդերսենի ստեղծագործությունն է: Այս հորիզոնականում տեղ են գտել նրա հեքիաթները, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլ նաև մուլտֆիլմերի ու ֆիլմերի տեսքով. դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներիմոլորակ»ժողովածուն, որը հրատարակության օրվանից մշտապես ընդգրկված է ցանկում, այս անգամ իններորդ հորիզոնականում է: Ժողովածուն մեկ գրքում համատեղում է գրողի լավագույն հեքիաթներից մի քանիսը:

«Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը եզրափակում է «Երեքխոզուկներ. գունավորիր ջրով»հեքիաթ-ալբոմը: Այն գրեթե միշտ ներառված է ամենաշատ վաճառվող գրքերի տասնյակում: Գրքույկը փոքրիկներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2

«Մաշան և արջը.

Թռչող ցախավել»

Բուկինիստ 21
2 *

Հանս Քրիստիան Անդերսեն

«Մատնաչափիկը»

Ջի-Էմ-Ջի 18
3 -2

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 17
4 *

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 15
5 0 «Իմ առաջին գիրքը» ՎԷՄ 14
6 *

Գրիմ Եղբայրներ

«Հեքիաթներ»

Արևիկ 12
7 Նոր «100 դասական հեքիաթներ» Զանգակ 11
8 0

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

H&H 7
9 -3

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթների մոլորակ»

ՄՀՄ 5
10 -3 «Երեք խոզուկներ. Գունավորիր ջրով» Բուկինիստ 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելլեր»-ը ներկայացրեց Ռուզաննա Մովսիսյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում