Հայաստանը 2013 թվականին շուրջ 30 տոննա ժամկետնանց դեղեր է ոչնչացրել
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի ոչնչացվել են վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում կուտակված շուրջ 30 տոննա ժամկետնանց դեղեր: Ոչնչացված դեղերի մեծ մասը բաժին է ընկել 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի ժամանակ Հայաստան որպես մարդասիրական օգնություն ներմուծված դեղերին, որոնք, սակայն, չեն իրացվել, և դրանց պիտանելիության ժամկետն անցել է:Այս մասին դեկտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարութան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը:
«Դեղերի ոչնչացման ֆինանսավորումը իրականացվել է Առողջապահության նախարարության տնտեսած գումարներով, համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությա կողմից »,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեղեկացրեց Թոփչյանը:
Նրա խոսքով` ոչնչացման ենթակա դեղերը պահպանվել են հատուկ պայմաններում:
«Այսօր մենք լուծել ենք մեր առջև կանգնած խնդիրը, սակայն դեռևս կա որոշակի քանակությամբ ժամկետնանց դեղարայք, որը եկող տարի նույնպես կոչնչացվի»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարութան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենը:
Անդրադառնալով կենտրոնի կատարած գործունեությանը` նա նշեց, որ Առողջապահության նախարարի հրամանով դեղերի շրջանառության ոլորտում իրենք պարբերաբար կատարել են հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դղերի ներմուծման և մեծածախ գների ուսումնասիրություններ:
Թոփչյանը շեշտեց, որ իրենց գործունեությունը միտված է դեղի որակի ապահովմանը:
«Մեր գործառույթներից են դեղերի փորձաքննությունը և արժեվորումը, այսինքն` բոլոր դեղերը, ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագրի համաձայն, պետք է անցնեն պարտադիր գրացման գործընթաց»,- ասաց բանախոսը` հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ եկրների շարքում եզակի պետություններից մեկն է, որտեղ դեղերի ուսումնասիրությունը և փորձաքննությունը ներմուծման պահին իրականացվում է հիմնականում սահմանային գոտում:
Կենտրոնին հաջողվել է տարիների ընթացքում ստեղծել հզոր համակարգչային բազա, որտեղ կա անհրաժեշտ տեղեկատվություն բոլոր ներմուծված դեղերի մասին:
Փորձագետը նշեց, որ բարելավվել է նաև դեղերի գրանցման գործընթացքը: Եթե նախկինում յուրաքանչյուր դեղի գրանցման համարպահանջվում էր 180 օր, ապա այժմ ժամկետը կրճատվել է`հասնելով 140–ի:
Վերագրանցվող դեղերի դեպքում, որոնք գրանցվածի համեմատ չունեն բաղադրության կամ որակային ցուցանիշների փոփոխություններ, գրանցման գործընթացը տևում է 15 օր:
2013 թվականինթացքում կենտրոնը սահմանային գոտում հայտնաբերել է 3 կեղծ դեղ, որոնք չեն հասցրել շրջանառվել մեր երկրում:
Թոփչյանը, համեմատականներ անցկացնելով, նշեց, որ ի տարբերություն այլ երկրների, օրինակ`Վրաստանի, Հայաստանում դեղերի որակի ապահովման ոլորտն առավել բարձր մակարդակի վրա է գտնվում: Բանախոսի հավաստմամբ`Հայաստանումպետության կողմից դեղերի անվճար տրամադրման ուշացումների թիվը գնալով նվազում է:
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը ստեղծվել է 1992 թվականին: Մեր երկրում գրանցված է շուրջ 4500անուն դեղ: Գրանցված դեղերից ամենամեծ պահանջարկը վայելում են387-ը: Հայաստանում գործում են17դեղարտադրող և 50-ից ավելի ներմուծող ընկերություններ: Դեղատնային լիցենզավորված կրպակների թիվը հասնում է1550-ի, խոշոր դեղատներինը` 55-ի: