Տնտեսություն

«Գազպրոմ»-ը ձեռք կբերի «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը

2 րոպեի ընթերցում

«Գազպրոմ»-ը ձեռք կբերի «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրազդանում կայացել է ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի բացումը, որին մասնակցել է ռուսական «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`անդրադառնալով դեկտեմբերի 2-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվելիք պայմանագրերին` Միլլերն ասաց, որ դրանցից մեկի համաձայն «Գազպրոմ»-ը ձեռք կբերի «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը: Միլլերի փոխանցմամբ` Հայաստանի համար ռուսական գազի գինը կփոխվի եւ կվաճառվի Ռուսաստանի ներքին գներով, սակայն չհստակեցրեց, թե կոնկրետ որքան:

Հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծել են էներգետիկայի նախարարությունը, «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությունն ու «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիան՝ 1997թ. օգոստոսի 30-ին կնքված հիմնադիր պայմանագրով: «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 80%-ն պատկանում է «Գազպրոմ»-ին, 20%-ը՝ ՀՀ կառավարությանը:

Ընկերության ստեղծման հիմնական նպատակն է նոր ստեղծվող տարանցիկ գազամուղների եւ գազի ստորգետնյա պահեստարանների նախագծման, ֆինանսավորման, կառուցման եւ շահագործման գծով ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ գործող գազատար համակարգերի ընդլայնումը, վերակառուցումն ու դրանց շահագործումը, շահույթի ստեղծումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում