«Արմենիկում» դեղամիջոցն արգելված չէ ոչ մի երկրում. դրա գրանցմամբ հետաքրքրված են Վրաստանը և Ղրղըզստանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիկումը»-ը շարունակում է կիրառվել իմունային վարակների ախտահարումների և ՄԻԱՎ վարակի դեպքում: Պատասխանելով լրագրողների հարցին` նոյեմբերի 29-ին հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Նրա խոսքով, «Արմենիկում»-ը արգելված չէ ոչ մի երկրում, և նման լուրերը իրականությանը չեն համապատասխանում: «Այն մինչև օրս շարունակում է կիրառվել բազմաթիվ վարակիչ հիվանդությունների բուժման նպատակով»,- տեղեկացրեց Գրիգորյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա նշեց, որ «Արմենիկում»-ը գրանցվել է Հայաստանում 1999 թվականին, որից հետո անցկացվել են անհրաժեշտ նախակլինիկական և կլինիկական փորձարկումներ Հայաստանում և Սանկտ Պետերբուրգում:

Դեղամիջոցը գրանցված է Ռուսաստանում, Ուկրաինայում, Լիբերիայում, Կոնգոյում: «Այժմ դեղի գրանցման համար աշխատանքներ են տարվում Վրաստանում և Ղրղըզստանում։ Դեղի կիրառման ողջ ժամանակաշրջանում չի գրանցվել մահվան ելքով ոչ մի դեպք, և որևէ երկրում արգելքներ գոյություն չունեն»,- ընդգծեց փորձագետը:

Նրա գնահատմամբ, քանի որ ՁԻԱՀ-ի արմատական բուժում գոյություն չունի, «Արմենիկում»-ն ուղղված է հիվանդի կյանքի երկարացմանը, կյանքի որակի լավացմանը, երկրորդային հիվանդությունների առաջացման նվազեցմանը:

Նա նշեց, որ եթե իմունային համակարգի բջիջների քանակը պակաս է 350-ից եւ եթե տվյալ հիվանդի մոտ կան ՁԻԱՀ ինդիկատորային հիվանդություններ, նրան նշանակվում է հակառետրովիրուսային բուժում, իսկ եթե իմունային համակարգի բջիջների քանակը 350-ից բարձր է, ապա նման դեպքում նա կարող է իր ցանկությամբ ընտրել «Արմենիկում»-ի միջոցով բուժում ստանալու հնարավորությունը:

«Արմենիկում»-ը` կաթիլաներարկման լուծույթի խտանյութ է, որը կարող է դրական ազդեցություն ունենալ գրիպի տարատեսակների, այլ հիվանդությունների ժամանակ:

Հայերեն English

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN

Ընդդիմադիր դաշտում համագործակցության շուրջ առողջ քննարկումներ են ընթանում․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ նիստերին չմասնակցելն ընդդիմության որդեգրած մարտավարությունն է․ Քրիստինե Վարդանյան

Բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս Ղազարյան

Հայաստանը՝ պաշտպանական նորարարության և արհեստական բանականության հանգույց. ԲՏԱ նախարարի ելույթը Փարիզում

Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ

ՔՊ-ում վստահեցնում են՝ նոր Սահմանադրության օրակարգից չեն շեղվելու

ՔՊ-ում անհիմն են համարում ընտրությունների արդյունքներից դժգոհ լինելու մասին լուրերը

Արթուր Հովհաննիսյանը կարծում է՝ ընդդիմությունը փողոցային պայքարի ներուժ չունի

Թմրանյութեր տեղափոխող նավին ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել