Մանկական բեսթսելեր 21. Ծնողները շարունակում են երեխաների համար գնել բոլոր ժամանակների սիրելի ստեղծագործությունները
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի աշնանային վերջին ցանկում նոր գրքեր չեն ընդգրկվել, սակայն մեզ արդեն հայտնի ստեղծագործությունների վաճառքը չի նվազել. մարդիկ շարունակում են գնել այն, ինչ սիրում են ընթերցել կամ լսել իրենց փոքրիկները:
Նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում ամենաշատ վաճառված մանկական գիրքը ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթները» ժողովածուն է:Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրվել տարբեր ժողովուրդների կողմից, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են միշտ և բոլոր սերունդներիկողմից. հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Երկրորդ հորիզոնականում ֆրանսիացի գրող Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար քաջ հայտնի է բոլորին:
«Բուկինիստ» հրատարակչության` «Մաշան ու արջը. թռչող ցախավելը»գիրքն այս շաբաթ երրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտերի դրվագների մասին պատմող բոլոր հեքիաթները, այնպես էլ սա, շատ կարճ ժամանակ անց դարձավ բեսթսելեր և հետաքրքեց փոքրիկներին: Մանկականգիրքը պատմում էՄաշայի արկածներիևկախարդականցախավելիմասին: Հեքիաթը գրվել է հայտնի «Մաշան և արջը» մուլտֆիլմի հիման վրա: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար. այն նաև հրաշալի փոխադրամիջոց է: Ինչպես չարաճճի Մաշայի մասին պատմող յուրաքանյուր մուլտսերիալ կամ ստեղծագործություն, այնպես էլ սա, շատ արագ կարողացավ սիրվել փոքրիկների կողմից ու հետաքրքրել նրանց:
«Բուկինիստ» հրատարակչության մեկ այլ` կրկին Մաշայի մասին պատմող հեքիաթը`«Մաշանևարջը. Առաջին հանդիպումը», այս անգամ չորրորդ հորիզոնականում է: Վերջին շրջանում համանուն մուլտֆիլմի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծացել, քանի որ հայտնվել է Մաշայի երկվորյակ քույրը`նույնքան չարաճճի և կամակոր Դաշան: Թեպետ գիրքը դեռ ֆիլմի առաջին սերիայի («Մաշայի և արջի հանդիպման») հիման վրա է, սակայն շարունակում է գրավել երեխաներին ու նրանց ծնողներին :
Վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում«ՎԷՄ»հրատարակչության«Իմ առաջին գիրքը»մանկական փոքրիկ հանրագիտարանն է: Գիրքը բազմաթիվ ընթերցողներին գրավել է իր բազմազանությամբ. այն ունի տարբեր հատորներ, որոնք երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենի, մարդու մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Ուսումնական տարվա ընթացքում փոքրիկներն առավել հետաքրքրված են տառերով ու թվերով: Սակայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նրանց համար առավել հետաքրքիր են դարձել նաև ավտոմեքենաների ու այլ տեխնիկայի մասին պատմող հատորները:
Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներիմոլորակ» ժողովածուն արդեն երկրորդ անգամ է` ընդգրկվել է «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակում: Այս անգամ այն վեցերորդ հորիզոնականում է: Ժողովածուն մեկ գրքում համատեղում է գրողի լավագույն հեքիաթներից մի քանիսը:
«Երեքխոզուկներ. գունավորիր ջրով»հեքիաթ-ալբոմը գրեթե միշտ ներառված է ամենաշատ վաճառվող գրքերի տասնյակում: Այն զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը: Գրքույկը փոքրիկներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:
Վարկանիշային աղյուսակի ութերորդ հորիզոնականում դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլ նաև մուլտֆիլմերի ու ֆիլմերի տեսքով. դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Սրանց հաջորդում է Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» գրքույկը:Այս գրողի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են. արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն չի խանգարում հեղինակին անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:
Շաբաթվա վարկանիշային աղյուսակը եզրափակում է ռուսական ժողովրդական` «Երեք արջերը» հեքիաթը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +3 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 21 | |
| 2 | * |
Շառլ Պերրո «Կարմիր գլխարկը» |
Արևիկ | 18 | |
| 3 | -2 | «Մաշան ու արջը. Թռչող ցախավել» | Բուկինիստ | 16 | |
| 4 | -1 | «Մաշան ու արջը. առաջին հանդիպում» | Բուկինիստ | 14 | |
| 5 | -3 | «Իմ առաջին գիրքը» | ՎԷՄ | 11 | |
| 6 | -1 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթների մոլորակ» |
ՄՀՄ | 10 | |
| 7 | +1 | «Երեք խոզուկներ. Գունավորիր ջրով» | Բուկինիստ | 9 | |
| 8 | * |
Հանս Քիրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
H&H | 7 | |
| 9 | * |
Ջաննի Ռոդարի «Չիպոլինոյի արկածները» |
Զանգակ | 6 | |
| 10 | * |
Ռուսական ժողովրդական հեքիաթ «Երեք արջեր» |
ՋիԷսԷմ | 5 |