Սիրիայում հայ զինծառայող է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մերձակայքում գտնվող Հարասթա շրջանում նոյեմբերի 18-ին հայ զինծառայող է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից: Զոհվածը Հակոբ Տեր Ղազարյանն է, ում ինքնությունը պարզվել է միայն երեք օրվա որոնումների արդյունքում: Հարասթա շրջանում գտնվող զինվորական կարևոր կենտրոններից մեկը, որտեղ գտնվում էին սիրիական բանակի զինվորական հրասայլերը վերանորոգելու երկու արտադրամասերը, նոյեմբերի 18-ին ընդդիմադիրների ռմբակոծության թիրախ էր դարձել: Տեղի ունեցած պայթյունի հետևանքով կենտրոնի երկու շենքերն ամբողջությամբ փլվել էին` տասնյակ զոհերի ու վիրավորների պատճառ դառնալով: Զոհերից ոմանց ինքնությունը դժվար էր պարզել միանգամից, քանի որ դիակները մասնատվել էին, ուստի երեք օր տևած հետազոտություններից հետո է միայն պարզ դարձել, որ զոհերի թվում է նաև սիրիական բանակի զինծառայող Հակոբ Տեր-Ղազարյանը:

Հակոբ Տեր Ղազարյանը ծնվել է 1988թ.-ի սեպտեմբերի 14-ին, Հալեպում:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2.5 տարի շարունակվող բախումների հետևանքով, մինչև 2013թ.-ի նոյեմբերի 14-ը, Սիրիայում զոհվել էր 65 հայ: Իսկ ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը:

Հայերեն English Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը