Շաքարային դիաբետով հիվանդները հաջորդ տարվանից ինսուլինի ուշացման խնդիր չեն ունենա

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շաքարային դիաբետը մահացություն առաջացնող հիվանդությունների թվում երրորդն է `ուռուցքաբանական և սիրտ-անոթային հիվանդություններից հետո: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսման համաձայն` 2030 թվականին երկրագնդի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ կարող է ունենալ շաքարային դիաբետ: Այս հիվանդության դեմ պայքարի միջազգային օրը` նոյեմբերի 14-ը, խնդրի վրա է հրավիրվում ոչ միայն միջազգային առողջապահական կազմակերպությունների, բժիշկների, այլև հիվանդների և նրանց հարազատների ուշադրությունը: Հայաստանը անմասն չի մնում հիվանդության դեմ տարվող պայքարից: Յուրաքանչյուր տարի Շաքարային դիաբետի հայկականասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի են ունենում բազմաձևաչափ հանդիպումներ, համաժողովներ` բուժման նոր մեթոդներ մշակելու նպատակով: «Արմենպրես»-ի թղթակիցը դիաբետի մարտահրավերների շուրջ զրուցել է ՀՀառողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգԷդուարդ Թորոմանյանի հետ:

-Պարոն Թորոմանյան դիաբետի և նրա առաջացրած վտանգների մասին բարձրաձայնում են տեղական և միջազգային մի շարք կազմակերպություններ, կնշե՞ք, թե դիաբետի դեմ ինչ պայքար է իրականացնում Հայաստանը:

-Պայքարի իրականացումը կախված է երկրի տնտեսական վիճակից և Առողջապահության նախարարության հնարավորություններից: Ամբողջ աշխարհում հիվանդների թիվը կտրուկ աճում է: Համեմատության համար` եթե 2000 թվականին ամբողջ աշխարհում շաքարային դիաբետով հիվանդների թիվը հասնում էր 180 միլիոնի, ապա այսօր այս թիվը գերազանցում է 350 միլիոնը: Հայաստանում ևս նույն պատկերն է, եթե 20 տարի առաջ տարեկան գրանցվում էր հազար հիվանդ, ապա վերջին տարիներին այդ թիվը նույնպես կրկնապատկվել էր: Այս տարվա մասին չենք կարող դեռ խոսել, քանի որ տարին չի ավարտվել, սակայն անցյալ տարվա վերջին արդեն 5000-ով հիվանդների թիվն ավելանցել է, և այդ միտումը շարունակվում է: Ստեղծված իրավիճակից ելնելով` Առողջապահութան նախարարությունը դիմել է Ազգային ժողովին` Համաշխարհային բանկի տրամադրած կրեդիտների միջոցով հետազոտություններ կատարելու առաջարկով: Հետազոտությունները կընդգրկեն ամբողջ Հայաստանի տարածքը, ինչը հնարավորություն կտա պարզել հիվանդների իրական թիվը, քանի որ դիաբետը հիվանդություն է, որի զարգացման մասին հիվանդները կարող են տեղյակ չլինել: Երկարատև սքրինինգային ծրագիրը կավարտվի մեկ կամ երկու տարի հետո: Փորձագետները կանխատեսում են, որ 2025 թվականին ողջ աշխարհում հիվանդների թիվը կգերազանցի 500 միլիոնը, ինչը բավականին մեծ թիվ է և լուրջ մարտահրավեր բոլոր պետությունների համար:

-Դիաբետով հիվանդներից շատերը դժգահություններ ունեն իրենց տրվող պետական ինսուլինի տրամադրման ժամկետի ուշացումներից, որոնք լրացուցիչ խնդիրներ են առաջացնում: Ձեր գնահատմամբ`որքանո՞վ է այս գործընթացը վերահսկելի և որքանո՞վ է պետությունը օժանդակում այն հարցին, որ յուրաքանչյուր հիվանդ ստանա անհրաժեշտ դեղորայքը ճիշտ ժամանակին:

-Դա շատ լուրջ և շատ կարևոր հարց է: Ամեն տարի լինում էին իրավիճակներ, երբ մեկ ամսով երկարաձգվում է ինսուլինի ստացումը դրսից, ինչը հանգեցնում է ժողովրդի դժգոհությանը: Առանց ինսուլինի հիվանդները չեն կարող ապրել, իսկ ինսուլինը թանկարժեք դեղ է: Այս տարի լուրջ քայլեր արվեցին նախարարության կողմից, կնքվեց պայմանագիր հինգ տարվա ժամկետով, այն ընկերության հետ, որը շահել է հայտարարված մրցույթը: Արդյունքում ինսուլինի գները կտրուկ կնվազեն, մոտ երկու-երեք անգամ: Պայմանագրի միջոցով դեղորայքային ընկերությունը կմատակարարի Հայաստանին հասանելի պատվիրվող ամբողջ դեղորայքը: Կարծում եմ, որ հաջորդ տավանից ինսուլինի հետ կապված ուշացումներ չեն լինի և այլևս խնդիրներ չեն առաջացա: Մեկ սրվակը գնվելու է 3,3 դոլարով, նախկին 15-20 դոլարի փոխարեն: Մատակարարվող ինսուլինները շատ բարձր որակի դանիական ինսուլիններ են: Մենք կկարողանանք դեղորայքի ապահովվածությունը հասցնել 100 տոկոսի:

-Նշեցիք, որ դիաբետի աճի միտումը նկատելի է ամբողջ աշխարհում: Ի՞նչով է այն պայմանավորված:

-Միտումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջինը` գենետիկ նախատրամադրվածությունն է: Երկրորդը` գիրությունն է, որն ամբողջ աշխարհում լուրջ խնդիր է և նկատելի է հիվանդների 60 տոկոսի շրջանում: Մենք հետազոտություններ ենք անցկացրել ուսանողների շրջանում, որոնք ցույց են տվել, որ ուսանողության 40 տոկոսն ունի հավելյան քաշ: Երրորդ պատճառը` ֆիզիկական ակտիվության անկումն է: Ի տարբերություն նախորդ 10-15 տարիների, մարդիկ հիմա ավելի քիչ ենք շարժվում: Երրորդ գործոնի հիմքում ընկած է նախևառաջ սննդամթերիք որակի իջեցման գործոնը, քանի որ մենք այսօր ածխաջրատներով ավելի հարուտ սննունդ ենք օգտագործում, որն ավելի էժան է, բայց և ավելի գիրացնող:

-Հաճախ է նշվել այն մասին, որ դիաբետը հնարավոր է հասցնել կյանքի որակին չխանգարող մակարդակի: Կբարզաբանեք, թե ի՞նչն է ասվածի հիմքում:

-Դիաբետը հիվանդությունից ապրելակերպի է փոխակերպվում: Ցանկացած հիվանդության նման դիաբետի դեպքում էր կան հիվանդի առջև կանգնող որոշակի արգելափակումներ: Հնարավոր չէ հիվանդ լինել դիաբետով և այդ հանգամանքը որոշակի հետևանքներ չունենա մարդու կյանքում: Դիաբետը մենք բուժում ենք առաջին հերթին բարդացումները կանխելու նպատակով: Առաջին բարդացումը, որը կարող է առաջանալ դիաբետի հետևանքով սիրտանոթային համակարգի հիվանդություններն են: Երկրորդը` գլխուղեղի կաթվածը, ոտքերի անպուտացիանները, որոնք երեք անգամ ավելի հաճախ կարող են հանդիպել շաքարային դիաբետով հիվանդների մոտ, քան մյուս մարդկանց շրջանում: Կուրությունը ևս երեք անգամ ավելի շատ է հանդիպում: Ամբողջ պայքարը գնում է այդ բարդությունները հետաձգելու ուղղությամբ: Իհարկե, մենք հասկանում ենք, որ հիվանդությունը այսպես թե այնպես օրենքներ ունի, որքան էլ մարդն իր մասին լավ հոգ տանի, պահպանի սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը և դեղորայքի ճիշտ ընդունումը: Ամբողջ աշխատանքը միտված է հինանդությունների զարգացման հետևանքով առաջացած բարդությունները հետաձգելուն: Գուցե առօրյայում բարդացումները հիվանդների ինքնազգացողության վրա չանդրադառնան, սակայն պետք է հիշել, որ այն պետք է հսկվի բժիշկի կողմից: Հաճախ հեռուստատեսությամբ գովազդվում է, որ այս կամ այն բանը ուտելու կամ օգտագործելու դեպքում հնարավոր է բուժել դիաբետը, բայց ցավոք սրտի դա այդպես չէ:

-Ո՞վքեր են հայտնվում հիվանդության «թիրախում»: Դուք նշեցիք գիրության գործոնը, արդյո՞ք կան սեռային, տարիքային տարբերակումներ:

- Սեռերի տարբերության խնդիր չկա: Երեխաները միշտ փոքր տոկոս են կազմել Հայաստանում`մոտ 400 երեխա, ովքեր տառապում են առաջին տիպի` ինսուլին կախյալ շաքարային դիաբետով, որն ավելի ծանր ընթացք ունի և առաջին իսկ օրվանից պահանջում է ինսուլինի ներարկումներ: Վերջին տարիներին միտում կա, որ այդ երեխաների թիվը աճում է, և իրենց մոտ զարգանում է ոչ միայն ինսուլին-կախյալ, այլև ինսուլին-անկախ դիաբետը, որը բուժվում է նաև հաբերով: Առաջինն այս մասին ահազանգեցին ճապոնացիները, իրենց մոտ կտրուկ աճ է նկատվում, ինչը պայմանավորված է նաև սննդի փոփոխության`ծովային սնունդից «ֆաստֆուդի» անցնելու հետևանքով:

-Ո՞ր ախտանշանների դեպքում խորհուրդ կտաք մարդկանց դիմել բժիշկի:

-Կա համակարգային ախտանշաների արտահայտում, որոնց դեպքում պետք է դիմել բժիշկի: Խոսքը բերանի չորության, ծարավի զգացման, հաճախամիզության, գիշերամիզության, քաշի անկման մասին է: Եթե բոլոր ախտանիշները իրար հետ միասին արտահայտված են, ապա պարտադիր պետք է դիմել բժիշկի, ժամանակին վաղ ախտորոշելու համար հիվանդությունը:

Հարցազրույցը` Տաթևիկ Գրիգորյանի

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա