Հասարակական

Իրաքի փոխվարչապետը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

Իրաքի փոխվարչապետը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-ին այցելեց Ծիծեռնակաբերդ` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրաքի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Հայ-իրաքյան ցուցահանդեսին և ֆորումնի մասնակցելու համար նոյեմբերի 5-ին Հայաստան են ժամանել շուրջ 120 գործարարներ և պաշտոնյաներ:

2011թ.-ից հետո հայ-իրաքյան հարաբերությունները սկսել են ինտենսիվորեն զարգանալ։ Ձևավորվել է միջկառավարական հանձնաժողով, որի առաջին նիստը կայացել է 2012 թվականին, Բաղդադում։ Հայաստանի և Իրաքի միջև նոյեմբերի 6-ին ստորագրվել է տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: Երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցում է 50 միլիոն դոլարը:

Իրաքի Հանրապետությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում