«Մանկական բեսթսելեր» 18. Երկու նոր ստեղծագործություն` շաբաթվա վարկանիշային աղյուսակում
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքրիկների համար արտադրվող յուրաքանչյուր իր, այդ թվում և գիրքը, միշտ անհրաժեշտ է ու կարևոր: «Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը դրա վառ ապացույցն է, քանի որ այստեղ յուրաքանչյուր շաբաթ ներկայացվում են շաբաթվա ամենաշատ վաճառված ու մշտապես պահանջված մանկական ստեղծագործությունները: Նոյեմբերի առաջին շաբաթվա ցանկում նույնպես կան ստեղծագործություններ, որոնք գրեթե միշտ եղել են վարկանիշային աղյուսակում: Դա խոսում է այն մասին, որ անկախ նոր հրատարակված և գրախանութներում վաճառքի հանված գրքերի բազմազանությունից` մարդիկ, միևնույն է, կարողանում են գտնել նաև այն գրքերը, որոնք իրենց արդեն հոգեհարազատ են: Նմանատիպ գրքերը չեն հնանում և միշտ ընթերցասեր հասարակայնության ուշադրության կենտրոնում են: Այդպիսի գրքերից են Հ. Թումանյանի և Ղ. Աղայանի «Հեքիաթները», որոնք գրեթե միշտ կան վարկանիշային աղյուսակի ցանկում: Այս հեքիաթներից գրեթե չեն հեռանում նաև ռուսական ժողովրդական հեքիաթները:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է հետևել գրախանութների վաճառքին և ներկայացնել ամենաշատ վաճառված գրքերի լավագույն տասնյակը: Այս շաբաթ ցանկի առաջին հորիզոնականում «Մաշան ու արջը. թռչող ցախավելը»գիրքն է: Այն արդեն երկրորդ շաբաթն է, ինչ հայտնվել է վաճառքում: Մանկականգիրքը պատմում էՄաշայի արկածներիևկախարդականցախավելիմասին: Հեքիաթը գրվել է բոլորիս քաջ հայտնի «Մաշան և արջը» մուլտֆիլմի հիման վրա: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար. այն նաև հրաշալի փոխադրամիջոց է:
Երկրորդ հորիզոնականում կրկին «Բուկինիստ» հրատարակչության«Մաշան և արջը» հեքի աթն է: Վերջին շրջանում համանուն մուլտֆիլմի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծացել, քանի որ հայտնվել է Մաշայի երկվորյակ քույրը`նույնքան չարաճճի և կամակոր Դաշան: Այդ հանգամանքը սրել է հետաքրքրությունը նաև հեքիաթի նկատմամբ, քանի որ, դիտելով մուլտֆիլմը, երեխաներն ու նրանց ծնողները ակամայից գնում են գիրքը` չնայած այն գրված է դեռևս միայն առաջին սերիայի («Մաշայի և արջի հանդիպման») հիման վրա:
«Երեքարջերը»ռուսական ժողովրդական հեքիաթն այս շաբաթ երրորդ հորիզոնականում է, որին հաջորդում են Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրվել տարբեր ժողովուրդներից, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր ժամանակներում բոլոր սերունդների կողմից, և հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Դրանց հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
«Երեքխոզուկներ+ 6խճանկար»հեքիաթը, որը կրկին պարբերաբար հայտնվում է «Մանկական բեսթսելերի» ցանկում, այս շաբաթ հինգերորդ հորիզոնականում է:
Վեցերորդ հորիզոնականում նոր գիրք է` Խաչիկ Մարտիրոսյանի «Բանաստեղծությունների ընտրանին»: Սրան հաջորդում է «Բուկինիստ» հրատարակչության «Երեք խոզուկներ. Գունավորիր ջրով» մանկական փոքրիկ գրքույկը: Այն փոքրիկներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:
Ցանկում կրկին առաջին անգամ տեղ գտած նոր ստեղծագործությունը` Միխաիլ Պլյացկովսկու «Մի նեղացրեք շներին» ստեղծագործությունը զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը:
«Մանկական բեսթսելեր» վարկանիշային աղյուսակի իններորդ հորիզոնականում ՂազարոսԱղայանի«Հեքիաթներն» է: Այս ստեղծագործությունները նույնպես թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և շատ երկրներում դարձել սիրված գործեր:
Շաբաթվա վարկանիշային աղյուսակը եզրափակում է «Բյուրոկրատ» հրատարակչության հրատարակած` Հովհաննես Թումանյանի «CD հեքիաթները»:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | ![]() |
«Մաշան ու արջը. թռչող ցախավելը» |
Բուկինիստ | 28 |
| 2 | 0 | ![]() |
«Մաշան ու արջը» | Բուկինիստ | 20 |
| 3 | +5 | ![]() |
Ռուս ժողովրդական հեքիաթ «Երեք արջերը» |
ՋիԷսԷմ | 16 |
| 4 | -1 | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 13 |
| 5 | +2 | ![]() |
«Երեք խոզուկներ» | ՋիԷսԷմ | 11 |
| 6 | Նոր | ![]() |
Խաչիկ Մարտիրոսյան Մանկական բանաստեղծությունների ընտրանի |
ՄՀՄ գրատուն | 10 |
| 7 | * | ![]() |
«Երեք խոզուկներ. Գունավորիր ջրով» | Բուկինիստ | 8 |
| 8 | Նոր | ![]() |
Միխաիլ Պլյուցկովսկի «Մի նեղացրեք շներին» | Բուկինիստ | 8 |
| 9 | +1 | ![]() |
Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» |
Արևիկ | 7 |
| 10 | * | ![]() |
Հեքիաթներ Թումանյան «CD հեքիաթներ» |
Բյուրոկրատ | 6 |









