Ես եմ կերտել նրան, ես էլ կոչնչացնեմ. Վիկ Դարչինյանը պատրաստվում է Նոնիտո Դոների դեմ մրցամարտին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի նախկին չեմպիոն և բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ավելի քան պատրաստ է ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետնոյեմբերի 9-ին, ԱՄՆ Տեխաս նահանգում կայանալիք մրցամարտին: «Սա կարևոր մենամարտ է ինձ համար: Ես լավ եմ մարզվել և լավագույն մարզավիճակում հանդես կգամ,- «Արմենրպրես»-ի փախանցմամբ` Դարչինյանը նշել է Fightnews.com-ի հետ զրույցում, երբ կայքի լրագրողներընրան հանդիպել են Գլենդեյլ քաղաքի մարտակումբում մարզվելիս:
IBF վարկածով աշխարհի չեմպիոն, ֆիլիպինցիթեթև քաշային կարգիմարզիկը2007 թվականի հուլիսին նոկաուտով հաղթանակի էր հասել Դարչինյանի նկատմամբ, որով վերջինս իր կարիերայում կրեց առաջին պարտությունը: Այս մարտից հետո հայ բռնցքամարտիկը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է կրկին հանդիպել Դոների հետ` ռևանշի մրցամարտ անցկացնելու համար:
«Դա իմ առաջին պարտությունն էր, որից հետո ես դարձա բացարձակ չեմպիոն` ապացուցելով բոլորոն, որ Դոներին պարտվելն իմ սխալն էր: Ես դեռ նոկաուտ եմ ակնկալում: Այս անգամ հիմար չեմ գտնվի և մեկ հարվածով չեմ բավարարվի: Այս անգամ կօգնտագործեմ իմ ողջ հմտությունը: Ես ռինգում եմ եղել նրա հետ և գիտեմ, որքան է նա վախենում իմ հարվածներից: Ես կջախջախեմ նրան, ես եմ կերտել նրան, ես էլ կոչնչացնեմ», - ասել է Դարչինյանը:
Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում հայազգի բռնցքամարտիկը նշել էր, որ սա միայն սկզբունքային ռևանշի հասնելու ձգտում չԷ, այլևւ հաղթանակի շնորհիվ ռինգում նոր հեռանկարների ձեռքբերում: Դարչինյանն այս անգամ հանդես Է գալու արդեն ավելի ծանր՝ 126 ֆունտ կամ 55 կգ քաշային կարգում:Հնարավոր Է, որ Դարչինյան-Դոներ մրցամարտին ներկա լինի նաև նրա առաջին մարզիչը՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ, անվանի մասնագետ Վազգեն Բադալյանը: