«Մանկական բեսթսելեր» 17. վաճառքում է «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» նորույթը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար գրված մանկական ստեղծագործությունները հեշտությամբ գտնում են իրենց ընթերցողին ոչ միայն հետաքրքիր բովանդակությամբ, այլև պատկերազարդ ու գունավոր կազմով: Երևանում հրատարակչական ընկերություններն իրենց աշխատանքը նպատակին հասցնելու համար ջանք չեն խնայում որակյալ ու նկարազարդ գրքեր հրատարակելու հարցում: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը շարունակում է հավաքել և մեկ աղյուսակով ներկայացնել այն գրքերի ցանկը, որոնք ամենաշատն են վաճառվել մայրաքաղաքում:

Հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում ամենապահանջվածը եղել է «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքը: Այն նոր է և գործակալության վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է առաջին անգամ: Մանկականգիրքը պատմում էՄաշայի արկածներիևկախարդականցախավելիմասին: Հեքիաթը գրվել է բոլորիս քաջ հայտնի «Մաշան և արջը» մուլտֆիլմի հիման վրա: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար. այն նաև հրաշալի փոխադրամիջոց է:

Երկրորդ հորիզոնականում կրկին «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան և արջը» հեքիաթն է: Վերջին շրջանում «Մաշան և արջը» մուլտֆիլմի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծացել, քանի որ հայտնվել է Մաշայի երկվորյակ քույրը`նույնքան չարաճճի և կամակոր Դաշան: Այդ հանգամանքը սրել է հետաքրքրությունը նաև հեքիաթի նկատմամբ, քանի որ, դիտելով մուլտֆիլմը, երեխաներն ու նրանց ծնողները ակամայից գնում են գիրքը` չնայած նրան, որ այն գրված է դեռևս միայն առաջին սերիայի («Մաշայի և արջի հանդիպման») հիման վրա:

ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներն»այս շաբաթ երրորդ հորիզոնականում է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրվել տարբեր ժողովուրդների կողմից, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր ժամանակներում և բոլոր սերունդների կողմից, և հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Դրանց հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Սրան հաջորդում է ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթները»: Դանիացի գրողի հեքիաթների զգալի մասն էկրանավորվել է ու հայտնի է փոքրիկներին:

Վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում շվեդ գրողԱստրիդ Լինդգրենի«Երկարագուլպա Պեպին»հեքիաթն է: Այն տպագրության օրվանից արժանացել է տարբեր մրցանակների: Գիրքը, որը հեղինակը նվիրել է իր փոքրիկ աղջկան, պատմում է կարմրամազ չարաճճի աղջկա արկածների մասին:

«Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծում հայտնված երկրորդ նոր ստեղծագործությունը Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթն է, որը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը: Այն ծաղկից դուրս եկող փոքրիկ աղջնակի` Մատնաչափիկի մասին է:

Յոթերորդ հորիզոնականում «3 խոզուկներ + 6 խճանկար» հեքիաթն է, որը պարբերաբար ընդգրկվում է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Սրան հաջորդում է «Երեք արջերը» ռուսական ժողովրդական հեքիաթը:

«Իմառաջինգիրքը»մանկական փոքրիկ հանրագիտարանն այս շաբաթ իններորդ հորիզոնականում է: Գիրքն իր բազմաթիվ ընթերցողներին գրավել է բազմազանությամբ. այն ունի տարբեր հատորներ, որոնք երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենի, մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Ուսումնական տարվա մեկնարկի բերումովփոքրիկները հետաքրքրված են եղել տառերով ու թվերով: Սակայն վերջին երկու շաբաթում նրանց առավել հետաքրքրում են մրգերն ու բանջարեղենը:

«Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի աղյուսակն այս շաբաթ եզրափակում է ՂազարոսԱղայանի«Հեքիաթները»: Այս ստեղծագործությունները նույնպես թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և շատ երկրներում դարձել սիրված գործեր:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

«Մաշան ու արջը. թռչող ցախավելը»

Բուկինիստ 26
2 +4 «Մաշան ու արջը» Բուկինիստ 24
3 -1

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 18
4 +2

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 15
5 +4 Աստրիդ Լինդգրեն

«Երկարագուլպա Պեպին»

Զանգակ 14
6 Նոր

Հանս Քրիստիան Անդերսեն

«Մատնաչափիկը»

ՋիԷսԷմ 13
7 *

«3 խոզուկներ +6 խճանկար» ՋիԷսԷմ 9
8 *

Ռուսական ժողովրդական հեքիաթ

«Երեք արջերը»

ՋիԷսԷմ 8
9 -6

Իմ առաջին գիրքը

ՎԷՄ 7
10 -3

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 6

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում