Հասարակական

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատանը բացվել է սգո մատյան` ի հիշատակ Տադեուշ Մազովեցկու

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատանը բացվել է սգո մատյան` ի հիշատակ Տադեուշ Մազովեցկու

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատանը հոկտեմբերի 31-ին բացվել է սգո մատյան` ի հիշատակ հետկոմունիստական Լեհաստանի առաջին վարչապետ Տադեուշ Մազովեցկու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից, Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ով 2010թ-ին Տադեուշ Մազովեցկուն նշանակել է իր խորհրդական, ասել է. «Մեզանից հեռացել է մի մարդ, ով Լեհաստանի համար վճռական պահերին խիզախություն ուներ խելացի լինելու: Շնորհակալ ենք»:

«Մազովեցկին մեր ազատության, անկախության հայրերից մեկն է»,- լեհական լրատվամիջոցների հետ հարցազրույցում նշել է արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:

Լեհ նշանավոր քաղաքական գործիչը կյանքից հեռացել է 2013թ-ի հոկտեմբերի 18-ին 86 տարեկան հասակում:

Տադեուշ Մազովեցկու հիշատակին նվիրված Սգո մատյանը բաց կլինի հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-ից մինչև 16:00-ն Լեհաստանի դեսպանության շենքում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում