Սպորտ

Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանն հռչակվեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանն հռչակվեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ներկայացնող հայազգի Միշա Ալոյանն հռչակվեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն` Ալմաթիում ընթացող աշխարհի առաջնությունում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, 52 կգ քաշային կարգի եզրափակչում Ալոյանն ուժերը չափեց ուզբեկ Յասուրբեկ Լատիպովի հետ: Հայազի մարզիկը առավելության հասավ մրցավարների հետևյալ որոշմամբ` 29-28, 29-28, 28-29:

Ալոյանն արդեն երկրորդ անգամն է նվաճում աշխարհի չեմպոնի կոչումը: Նա առաջին անգամ ոսկե մեդալ էր նվաճել 2011թ-ին: Վերջինս նաև Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում