Ռոման Բերեզովսկին «Դինամոյին» ավելին է բարձր հորիզոննականների է արժանացնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մրցաշարային աղյուսակում«Դինամոյին» այժմ իր արժանի տեղում չի համարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սոկկեր (Soccer) կայքը մեջբերում է Բերեզովսկու խոսքերը. «Մեր թիմը հրաշալի մոտիվացիա ունի այժմ, և ղեկավարությունն էլ անում է ամեն բան լավ թիմ հավաքելու համար: Իսկ մեր առջև մեծ նպատակներ են դրված: Մեր անհաջողություների վրա շատ բաներ են ազդում, ինչպես օրինակ` մրցավարների անհաջող դատողությունները: Ես վստահ եմ, որ «Դինամոն» հիմա այն տեղում չէ մրցաշարային աղյուսակում, որին արժանի է»:
12 տուրերից հետո Մոսկվայի «Դինամոն» 7-րդ հորիզոնականում է և ունի 20 միավոր: Առաջատարը «Զենիթն» է, որն ունի 32 միավոր:
Կարդացեք հոդվածը` English