Սպորտ

Մեզ հրաշք է հարկավոր. Ռոման Բերեզովսկի

1 րոպեի ընթերցում

Մեզ հրաշք է հարկավոր. Ռոման Բերեզովսկի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշել է, որ հրաշք է հարկավոր` խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու համար:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Sport-express կայքի հետ զրույցում Բերեզովսկին փաստել է, որ հնարավորություները շատ քիչ են:«Մեզ հրաշք է հարկավոր, որ շարունակենք պայքարը հաջորդ փուլում: Կարելի է ենթադրել, որ մեր խմբից, Իտալիայից բացի, ոչ մի թիմ չի շարունակի պայքարը անցումային խաղերում: Իմ կարծիքով, մեր խմբիցոչ ոք դուրս չի գա երկրորդ տեղով»,- ասել է Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի վերջին հանդիպումները կկայանան հոկտեմբերի 15-ին:Հայաստանի հավաքականն այդ օրը Նեապոլում կհյուրընկալվի Իտալիայի թիմին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում