Բացվեց «Արարատ 73»-ի հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշարձան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի Ագարակ գյուղում բացվեց «Արարատ 73»-ի 40-ամյա հաղթանակին նվիրված հուշարձան: Հանդիսությանը ներկա էին «արարատցիները», ՀՀ պաշտպանության և սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմի անունից շնորհակալական խոսք ասաց «Արարատ 73»-ի մարզչական խմբի անդամ Հարություն Քեհեյանը: «Դժվար էր հսկայական ԽՍՀՄ-ում Բալթիկ ծովից մինչև Վլադիվոստոկ դառնալ կրկնակի չեմպիոն` գավաթակիր և առաջնության հաղթող»,- ասաց նա:

Լեգենդար հարձակվող Լևոն Իշտոյանը վստահեցրեց` հայ ազգը միշտ էլ ֆուտբոլասեր է եղել: «Մոտ ապագայում կտեսնենք Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերելքը, ես համոզված եմ»,- ասաց Իշտոյանը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, վերհիշելով հայկական սպորտի լուսավոր էջերը, փաստեց. «Կարծում եմ` «Արարատ 73»-ը հայկական սպորտի տարեգրքում այնքան մեծ բան է արել, որ պետք է նշվի ոչ միայն 50, 60, 70, այլեւ 170-րդ տարեդարձը»:

Արարողությանը ներկա չէր Արկադի Անդրեասյանը, իսկ թիմի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը Երևան կժամանի հոկտեմբերի 9-ին:

40 տարի առաջ` 1973 թվականի հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի «Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական մարզադաշտում» կայացավ Երեւանի «Արարատի» եւ Կիեւի «Դինամոյի» պատմական հանդիպումը, որտեղ Երեւանի «Արարատը», 2:1 հաշվով հաղթելով Կիեւի «Դինամոյին», նվաճեց Խորհրդային Միության բյուրեղապակյա գավաթը: Այսօր էլ հայկական ֆուտբոլի երկրպագուների հիշողության մեջ թարմ են «Արարատի» անզուգական խաղն ու Լեւոն Իշտոյանի երկու հաղթական գոլերը:

Այդ հանդիպումից օրեր անց, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ Երեւանի «Արարատի» եւ Լենինգրադի «Զենիթի» հանդիպումը, որտեղ «Արարատի» անփոխարինելի ավագ Հովհաննես Զանազանյանի եւ Էդուարդ Մարգարովի հրաշալի գոլերի արդյունքում 3:2 հաշվով հաղթելով լենինգրադցիներին` «Արարատը» նվաճեց նաեւ Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը:

Երեւանի «Արարատը» դարձավ 6-րդ թիմը, որը մեկ խաղաշրջանում նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի եւ ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները:

Հայերեն Русский

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը