Հատուկ նախագծեր

Մանկական բեսթսելեր 14. Հայ ծնողները չեն դադարում քնելուց առաջ իրենց երեխաների համար հեքիաթ կարդալ

6 րոպեի ընթերցում

Մանկական բեսթսելեր 14. Հայ ծնողները չեն դադարում քնելուց առաջ իրենց երեխաների համար հեքիաթ կարդալ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան գրախանութներում մանկական ստեղծագործությունները շարունակում են պահանջված լինել: Նրանց նկատմամբ հետաքրքրությունը գրեթե չի նվազում, ինչը, հավանաբար, պայմանավորված է նաև մանկական ժամանցային և ուսուցողական հեռուստահաղորդումների պակասով: Այդ պատճառով գրախանութները վաճառում են ոչ միայն հեքիաթներ, այլ նաև մանկական բազմաթիվ ուսուցողական գրքեր: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի սեպտեմբերի վերջին շաբաթվա ցանկը, որում առաջատարը, ինչպես մի շարք վարկանիշային աղյուսակներում, այնպես էլ այսօր, կրկին «Բուկինիստ» հրատարակչության«Մաշան և արջը» հեքիաթն է: Այն ռուսական ժողովրդական հեքիաթի ժամանակակից տարբերակն է և գրվել է ռուսական համանուն մուլտֆիլմի սյուժեի հիման վրա: Մուլտֆիլմը հետաքրքրություն է վայելում նորանոր սերիաներով, սակայն գիրքը դեռևս գրված է միայն առաջին սերիայի (Մաշայի և արջի հանդիպման) հիման վրա: Այն, ինչպես և սերիալը, շատ կարճ ժամանակահատվածում հասցրեց դառնալ փոքրիկների ամենասիրելի մուլտֆիլմը, ապահովեց նաև հեքիաթի հաջողությունն ու գրքի մեծաքանակ վաճառքը: Հեքիաթը տպագրվելուց հետո գրեթե միշտ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում` գրավելով բարձր հորիզոնականներ:

Երկրորդ հորիզոնականում «Ջի Էս Էմ պրինտ»-ի «Իմ առաջին այբուբենը» մանկական գիրքնէ, որին հաջորդում է «Արևիկ» հրատարակչության«Այբուբեն+բազմակի օգտագործման 3D տառեր» գիրքը: Այն մի քանի անգամ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում և շարունակում է հետաքրքրել փոքրիկներին:

Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ» ժողովածուն այս անգամ չորրորդ հորիզոնականում է: Սրանք փոքրիկներին հայտնի են ոչ միայն գրքի, այլ նաև մուլտֆիլմերի ու գեղարվեստական ֆիլմերի տեսքով. դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Հինգերորդ հորիզոնականում «Արևիկ» հրատարակչության«Իմ առաջին գիրքը» մանկական փոքրիկ հանրագիտարաննէ, որի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենի, մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Այս շրջանում փոքրիկներն առավել հետաքրքրված են տառերով ու թվերով:

«Մանկական բեսթսելեր»-ի վարկանիշային աղյուսակի վեցերորդ հորիզոնականում «Կռունկ» հրատարակչության«Ուրախժամանց.խաղեր,խնդիրներ,գլուխկոտրուկներ»մանկական ուսուցողական գիրքն է:

Հ. Թումանյանի «Հեքիաթներն»այս անգամ յոթերորդում են: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրվել տարբեր ժողովուրդների կողմից, մշտապես ընդգրկված են վարկանիշային աղյուսակում: Դրանց հիմքում ժողովրդական ասույթներն ու պատումներն են:

Վարկանիշային աղյուսակում է ընդգրկված նաև մեծանուն գրողի «Շունն ու կատուն» խոսող գիրք: Այն բոլոր ժամանակների համար արդիական ստեղծագործություն է և, անկախ ծավալից, գրավիչ է փոքրիկների համար: Գիրքն առանձնահատուկ ուշադրության է արժանանում, քանի որ այն խոսող գրքերի շարքից է:

Իններորդ հորիզոնականում «Ջի Էս Էմ»ստուդիայիբոլորիս քաջ հայտնի «Մաշանուարջը+վեցխճանկար»ռուսական հեքիաթն է:

Շաբաթվա վարկանիշային աղյուսակը եզրափակում էՂ.Աղայանի «Հեքիաթները»: Այս ստեղծագործությունները նույնպես թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում:

Վարկանիշային ցուցակի կազմման համար հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական և ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +4 «Մաշան և արջը» Բուկինիստ 25
2 -2 «Իմ առաջին այբուբենը» ՋիԷսԷմ 23
3 0 «Այբուբեն+բազմակի օգտագործման 3D տառեր» Արևիկ 22
4 -4 Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» H&H 17
5 -3 «Իմ առաջին գիրք» վեմ ստուդիա 16
6 * «Ուրախ ժամանաց» Կռունկ 15
7 -3

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 14
8 *

Հովհաննես Թումանյան

«Շունն ու կատուն»

ՋիԷսԷմ 13
9 * «Մաշան ու արջը+վեց խճանկար» ՋիԷսԷմ 9
10 -4

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 7
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում