Արցախի Նախագահը շնորհավորել է Աբխազիայի Նախագահին` Հայրենական պատերազում տարած հաղթանակի տարեդարձի առթիվ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Անկվաբին՝ 1992-1993թթ. Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 20-ամյակի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.
«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին 1992-1993թթ. Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Աբխազիայի ժողովուրդների սխրագործությունը, ովքեր պաշտպանում էին իրենց երկրի անկախությունը եւ ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը, հանդիսանում է հերոսության եւ անձնվիրության վառ դրսեւորում: Աբխազիայի լավագույն որդիներն իրենց կյանքը զոհաբերեցին հանուն այդ մեծ հաղթանակի: Հավե՜րժ փառք ու պատիվ բոլոր նահատակված հերոսներին:
Այսօր Աբխազիայի քաղաքացիները, շարունակելով իրենց հայրերի եւ եղբայրների գործը, վստահորեն նայում են դեպի ապագան, զարգացնում են սեփական երկրիը, ապահովում նրա անվտանգությունը եւ ամրապնդում անկախ պետականությունը: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` հարգարժան Ալեքսանդր Զոլոտինսկիի, եւ Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին այդ հիշարժան տոնի կապակցությամբ: Խաղաղություն եւ բարգավաճում եղբայրական Աբխազիային»,- ասված է Արցախի Նախագահի ուղերձում: