Գուրգեն Մարգարյանի սպանությունը Ադրբեջանի ողջ պատմության արտացոլումն է. Երևանում բացվեց հայ սպայի հուշարձանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Լենինգրադյան փողոցում հանդիսավորությամբ բացվեց 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում վայրագորեն սպանված Գուրգեն Մարգարյանի հուշարձանը: Արարողությանը մասնակցում էին Գուրգեն Մարգարյանի հարազատները, ՊՆ ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը նշեց, որ Գուրգեն Մարգարյանը կատարել էր իր պարտքը հայրենիքի նկատմամբ, անցել էր սպայական ծառայության՝ կրելով լեյտենանտի ուսադիրներ: Նա 26 տարեկան հասակում գնացել էր յուրացնելու աշխարհի բանակաշինության առաջավոր փորձն ու եվրոպական բանակների արժեհամակարգը: «Սովորական մարդկային տրամաբանությունը հուշում էր, որ հարևան պետության ներկայացուցիչը ևս «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտ պետք էգնար նույն առաքելությամբ: Սակայն այն պետությունը, որ տարիներ շարունակ զբաղվում է պատերազմական հիստերիայի բորբոքումով, ուներ բոլորովին այլ նպատակներ...Գուրգեն Մարգարյանի սպանությունը Ադրբեջանի ողջ պատմության ու այսօր նրա ընտրած պետականաշինության ուղու տրամաբանության պարզ արտացոլումն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Վարդան Ավետիսյանը նշեց, որ Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին, արտահանձնելով Ադրբեջանին, Հունգարիայի իշխանությունները ոչ միայն արատավորեցին իրենց անունը, այլև անջնջելի ստվեր նետեցին ազատության, արդարության և համամարդկային արժեքների վրա:

Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը նշեց, որ Գուրգեն Մարգարյանը կենդանի է և կրկին Երևանում է: «Գուրգենը նայում է դեպի Արարատ: Դա ապացույց է, որ Գուրգենին չեն սպանել: Այստեղ հարցն այն է, որ այդ մարդասպանը գիտակցել է, որ իրեն տեր են կանգնելու Ադրբեջանում: Նա գիտեր, որ իրեն հերոս են կարգելու, երբ վերադառնա Ադրբեջան և այդպես էլ եղավ:»,- ասաց գրողը:

«Գուրգեն Մարգարյան հիմնադրամի» նախագահ Աշոտ Քոչոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր բարեգործներին, ովքեր աջակցել են Գուրգեն Մարգարյանի հուշարձանի կառուցմանը: «Նաև ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ովքեր ամբողջ ընթացքում եղել են Գուրգեն Մարգարյանի ընտանիքի կողքին և աջակցել նրանց»,- ասաց Քոչոյանը:

Հուշարձանի բացմանը մասնակցել է նաեւ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամբարոնուհի Քերոլայն Քոքսը:

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերենեռամսյադասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել է քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում է շնորհել և ազատ արձակել՝ բարձրացնելով զինվորական կոչումն ու վճարելով 8 տարվա կուտակված աշխատավարձը:Ոճրագործին ներում շնորհելու Ադրբեջանի քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:

Հայերեն English Русский

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը