Հասարակական

Սոս Սարգսյանին կհուղարկավորեն Կոմիտասի այգու պանթեոնում

1 րոպեի ընթերցում

Սոս Սարգսյանին կհուղարկավորեն Կոմիտասի այգու պանթեոնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից, նիստում որոշվել է, որ մեծանուն դերասանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին` ժամը 18:00-ին, «Համազգային» պետական թատրոնում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ սեպտեմբերի 29-ին` ժամը 11:30-13:30-ը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը` ժամը 14:00-ին՝ Կոմիտասի այգու պանթեոնում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում