Սփյուռք

Հալեպում կանցկացվի միջոցառում ՀՀ անկախության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Հալեպում կանցկացվի միջոցառում ՀՀ անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի «Արամ Մանուկյան» ազգային ակումբում սեպտեմբերի 24-ին ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառում կանցկացվի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն: Նա նշեց, որ միջոցառման շրջանակում տեղի կունենա հյուրասիրություն, կնհչեն շնորհավորական խոսքեր տոնական կապակցությամբ: Նա նաև նշեց, որ արարողությանը ներկա կլինի սահմանափակ թվով շուրջ հիսուն անձ, այդ թվում՝ հայ հոգևոր թեմերի երեքառաջնորդները:

Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, Ռեյիսյանը նշեց, որ քաղաքը շարունակում է շրջափակման մեջ մնալ, գնդակոծումները չեն դադարում, չափազանց վտանգավոր է դուրս գալ քաղաքից, ավելի հաճախակի են դարձել առևանգումները:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում