1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի ըմբիշ Ռոման Ամոյանը 7:0 հաշվով հաղթել Է Ուկրաինան ներկայացնող ադրբեջանցի մարզիկ Վուգար Ռահիմովին եւ դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ամոյանը կարող Էր նույնիսկ ավելի խոշոր հաշվով հաղթել:
Եվս մեկ հաղթանակ տոնելու դեպքում հայ մարզիկը իր համար գրեթե կապահովի առնվազն բրոնզե մեդալը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունն ընթանում Է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: