Դիարբեքիրի քաղաքապետի նախաձեռնությամբ կկանգնեցվի նոր հուշարձան կոտորված հայերի հիշատակին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում «Համատեղ խղճի հուշարձանի» բացման գաղափարը եղել է քաղաքապետ Օսման Բայդեմիրինը: Նա դեռևս երկու տարի առաջ է հայտարարել այդ մասին և տեղեկացրել, որ երբ գա Հայաստան, առաջինը լինելու է Ծիծեռնակաբերդում և «Երևանի ռադիոյում» (Հանրային ռադիո): Այս մասին սեպտեմբերի 20-ին հրավիրված ասուլիսում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: «Երկու տարի առաջ Դիարբեքիրի քաղաքապետն այս նապտակի մասին տեղեկացրել է հայ և թուրք լրագրողներին` նրանց հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ ցեղասպանության տարիներին Դիարբեքիրում հայերի ազգային պահպանման հարցում մեծ դեր է կատարել «Երևանի ռադիոն»` մշտապես հեռարձակելով հայերեն հաղորդումներ: Այդ է պատճառը, որ մեծ ցանկություն ունի գտնվել այնտեղ: Այնուհետև սկսվեց հուշարձանի ստեղծման գործընթացը: Այն նվիրված է քաղաքի զոհված հայերի, ասորիների, քրդերի, եզդիների և հրեաների հիշատակին:Դիարբեքիրի շրջանի Սուրի քաղաքապետարանում Դիարբեքիրի քաղաքապետի և քաղաքի հայ, թուրք, ասորի, քուրդ, եզդի, հրեա բնակչության ներկայացուցիչների հետ համատեղ որոշում կայացվեց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատմեց Անդրանիկ Իսպիրյանը:

Նա վստահեցրեց, որ այս գործընթացը չի կարող կապ ունենալ Թուրքիայի հետ, և դա իրատեսական չի կարող լինել, քանի որ Դիրաբեքիրի իշխանություններն առնչություն չունեն Թուրքիայի հետ: Նրանք տեղական իշխանություններ են, որոնք թշնամական հարաբերությունների մեջ են Անկարայի հետ: «Ճիշտ է` Դիարբեքիրի կողմից այս քայլը չի կարող մեզ համար բավարար հիմք լինել, քանի որ սա 1915թ. թուրքերի կողմից հայերի նկատմամբ կատարած ցեղասպանության մասին կոնկրետ չի արձանագրում: Հուշարձանի վրա միայն նշաված է` «Նվիրվում է Դիարբեքիրում կոտորված հայերի, ասորիների, քրդերի, եզդիների և հրեաների հիշատակին»: Սակայն Դիարբեքիրի քաղաքապետը հայտարարել է, որ առաջիկայում կբացվի ևս մեկ հուշարձան, որը նվիրված կլինի միայն կոտորված հայերի հիշատակին»,- տեղեկացրեց թուրքագետը:

Իսպիրյանը կարծում է, որ եթե հուշարձանի վրա գրված լիներ «ցեղասպանություն» բառը, ապա Անկարայի իշխանությունները կճնշեին Դիրաբեքիրի իշխանություններին, այդ իսկ պատճառով նրանք չափազանց զգուշավոր են եղել: Ամեն ինչ արել են, որ մեծ աղմուկ չբնարձրանա, հակառակ դեպքում դատական գործ կհարուցվեր:

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Անզելե այգում սեպտեմբերի 12-ին կանգնեցվել է հուշարձան` նվիրված քաղաքում կոտորված հայերի, ասորիների, քրդերի, եզդիների և հրեաների հիշատակին: Հուշարձանի վրա վեց լեզվով, այդ թվում և հայերեն, փորագրված է մի արձանագրություն. «Ցավը միասնաբար բաժանեցինք, որ մեյ մըն ալ չպատահի»: «Համատեղ խղճի հուշարձանի» բացման արարողությանը մասնակցել են Դիարբեքիրի Սուր քաղաքի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, փոխքաղաքապետ Հաֆիզե Իփեքը, հայազգի գրող Մգրդիչ Մարգոսյանը և այլք: Ելույթով հանդես է եկել և ներողություն խնդրելԴիրաբեքիրի հոգևորականների ասոցիացիայի ղեկավար Զահիթ Չիվթկուրան:

Հայերեն English

ԵՄ-ն պատրաստում է իր արձագանքը պողպատի և ալյումինի ներմուծման նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է ուսումնական հաստատություններ

Քաղաքացիների վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է Երևանի տրանսպորտի շարունակական զարգացմանը․ Ավինյանը՝ տրանսպորտի սակագնի մասին

Երևանի ավագանին չընդունեց հանրային տրանսպորտի մեկ ուղևորության սակագինը 100 դրամ սահմանելու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը

Ձեր ստով մարդկանց գլուխը լցնում եք, թե տոմսը դառնում է 300 դրամ. քաղաքապետը` ընդդիմությանը

ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծի ընդունումը ինքնին կառույցին անդամակցելու հայտ չի հանդիսանում. Պարույր Հովհաննիսյան

Իսպանիայում կալանվել է առագաստանավ, որի վրա եղել է 600 կգ թմրանյութ

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 48 000-ը

ՀՀ ԱԺ նախագահն ու Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Գավառի ավագանին անցկացրել է ութերորդ նստաշրջանի առաջին նիստը