Դրամատիկական թատրոնի նոր ներկայացումը կբացահայտի մարդկանց ներքին ծաղրածուին բնորոշ գաղտնիքները

12 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր թատերաշրջան տարբեր թատրոնների առաջ դնում է նույն խնդիրը` հետաքրքիր բեմադրության տեսքով նոր ասելիք ներկայացնելու հրամայականը, որը կստիպի հանդիսատեսին բազմազանության մեջ ընտրել հենց իր «առաջարկ»-ը: Հոկտեմբերի 4-ին և 5-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում հանդիսատեսի դատին կհանձնվի Ժան Նշանյանի բեմադրությամբ «Վերջին ծաղրածուն» կատակերգությունը, որում որպես գլխավոր դերակատար հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը: «Արմենպրես»-ի թղթակիցը կայանալիք պրեմիերային ընդառաջ զրուցեց դերասանի հետ սպասվող ներկայացման և թատերական արվեստին վերաբերող այլ թեմաների շուրջ:

- Հոկտեմբերի սկզբին կկայանա Ձեր մասնակցությամբ «Վերջին ծաղրածուն» կատակերգության պրեմիերան: Ինչպե՞ս ստեղծվեց ներկայացումը, և ի՞նչ թեմաների է այն անդրադառում:

- Կան բեմադրություններ, պիեսներ, որոնց մասին նախօրոք պատմելու դեպքում դրանցից հանդիսատեսի դիտումը չի տուժի: Սա այն ներկայացումներից է, որ իր անակնկալներն ունի մատուցվող նյութի առումով: Այս ներկայացման մեջ շոշափվում են կյանքում ամենից շատ հանդիպող թեմաները, որևէ ֆիլմում կամ ներկայացման մեջ կարող է դրանցից մեկը լինել, իսկ այստեղ բոլորը միասին են: Այսինքն` կա «հայրեր եւ որդիներ» դարերով եկած թեման, որը ներկայացման գլխավոր թեմատիկ առանցքներից է: Սեր, դավաճանություն, ընտանիք, կյանք և մահ. այս թեմաներին անդրադարձ է կատարված առանձին-առանձին, սակայն`ամբողջի մեջ: Այն, ինչ ամեն ժամ, ամեն րոպե շրջապատում է մեզ բոլորիս: Դահլիճում ներկա յուրաքանչյուր մարդ ամեն վայրկյան ինչ-որ ծանոթ վիճակ, զգացողություն է ունանալու իր կյանքի եւ ապրած օրերի մասին, ինչը հնարավորոյթյուն կտա ոչ միայն պարզապես դիտող, այլեւ ներկայացման մասնակից լինել:

- Կարելի՞ է ենթադրել, որ ներկայացման անվանումը անմիջականորեն կամ «թաքուն» կապված է նաեւ Ձեր ստեղծագործական գործունեության սկզբի` «Հայհամերգ» միավորմանը կից էստրադային-կրկեսային ստուդիայի կրկեսային բաժնում սովորելու հետ, ինչը քչերին է հայտնի:

-Այս բեմադրության մեջ անընդհատ անակնկալներ կան, անսպասելի շրջադարձեր, եւ ինչ-որ տեղ` այո, նման բան կա, վստահ չեմ ասի, թե ինչով, սակայն ինձ համար այստեղ ենգիբարյանական շունչ էլ կա: Առաջ ընկնելով կարող եմ բացել գաղտնիքը եւ ասել, որ ներկայացումը բոլորիս մեջ եղած ծաղրածուի մասին է, ոչ թե կրկեսային ծաղրածուի:

- Ընդունված է կարծել, որ ծաղրածուներն իրականում ներքուստ տխուր մարդիկ են` չնայած նրան, որ կարողանում են ուրախացնել բոլորին: Համաձա՞յն եք այդ կարծիքին:

- Դա հարաբերականորեն է ասված, բայց, այո, համաձայն եմ: Կյանքում էլ է այսպես, պարտադիր չէ, որ խոսքը գնա միայն կրկեսային ծաղրածուի մասին, շրջապատում էլ կան լավ առումով մարդ-ծաղրածուներ, ումից երջանկություն է հորդում, ովքեր ուրախացնում են շրջապատին, սակայն նրանց ներսում թախիծ է եւ տխրություն:Թող տարօրինակ չհնչի, բայց կարծում եմ, խոսքը տվյալ դեպքում նաև խելացի մարդկանց մասին է:

- Անդրադառնալով Ձեր ստեղծագործական գործունեությանը... Դուք նաև բեմադրիչ եք: Կա՞ն ապագայի համար նախանշված ծրագրեր, ուր որպես բեմադրիչ հանդես կգաք:

- Վերջին տարիներին այնպես է ստացվել, որ ես ավելի շատ դրսում եմ աշխատել, քան` այստեղ: Լոս Անջելեսում չորս աշխատանք եմ բեմադրել: Այժմ խաղարկային ցանկում կայանալիք պրեմիերայից հետո նախանշված է նոր բեմադրություն, որտեղ ես հանդես կգամ որպես բեմադրող ռեժիսոր և դերակատար:

-Դժվա՞ր է ռեժիսորի եւ դերասանի աշխատանքը նույն ներկայացման մեջ համատեղելը:

- Այսպեսթեայնպես ցանկացած գործ ունի դժվարություններ: Ես գործին «դժվար» կամ «հեշտ» որակումներ քիչ եմ տալիս: Յուրաքանչյուր գործ իր դժվարություններն ունի, բայց հենց դրա համար էլ հետաքրքիր է: Այն, ինչ հեշտէտրվում, երևի հետաքրքիր չէ:

-Վերջին շրջանում նկահարանվել եք թե դասականների էկրանավորման, թե երկու հեռուստասերիալում: Կա՞ն սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եք, երբ Ձեզ առաջարկում են այս կամ այն սցենարը:

-Շատ դժվար եմ գնում դրան և կարծում եմ, ամբողջ կայնքումայդպես էլ կշարունակվի: Չեմ համաձայնում շատ-շատ բաների հետ.... Երկար ժամանակ ներգրավված չեմ լինելու նկարահանումներում, և ինձ հեռուստաեթերից երկար ժամանակ չեն տեսնի:

Առավել ևս, որ այժմ թատրոնում «Վերջին ծաղրածուն» ներկայացնելուց հետո անմիջապես նոր բեմադրություն էլինելու, որտեղ ես, ինչպես ասացի,բեմադրող ռեժիսոր եմ: Դրանից հետո հաջորդ գործերը` ևԳրիգոր ԽաչատրյանըևԱրմեն ԽանդիկյանըՊերճ Զեյթունցյանի պիեսների հիման վրա բեմադրությունկներկայացնեն հանդիսատեսի դատին, որտեղ կա նաև իմ կարեւոր անելիքը: Ինձ մոտ այն շրջանն է, երբ բուռն ստեղծագործական գործընթաց է:

-Պերճ Զեյթունցյանը Ձեր` 2011 թվականի50-ամյահոբելյանինտպավորիչ բարեմաղթանք ուղղեց`«գլուխը կորցնելու եւ քաշը գցելու չափ» դերեր: Նման սկզբունքով կերտվողդերեր եղե՞լ են, կամ գուցե արդե՞ն ունեք այդ դերը, որը ստիպել է Ձեզ համատեղել մաղթանքի երկու «գործոնները»:

-Ասվածի իմաստն այն է, որ իսկապես վատնում ես առողջությունդ:Իսկապես կան ներկայացումներ, որ առողջության հետ կապ ունեն: Համաձայնչեմ այն կարծիքին, որ բոլորդերերն են այդպիսի«քաշային» դժվարություններ պահանջում, բայց ամեն աշխատանք իր դժվարություններն ունի:Կան ժամանցային ներկայացումներ, որոնք առավել թեթև և հանգիստ եմ անցկացնում, եւ դա տոն է հանդիսատեսի համար, ինչ-որ տեղ նաև քեզ համար: Կան ներկայացումներ, օրինակ` «Հիսուս Նազովրեցին», «Համլետը», որոնք բավական ամուրառողջութուն են պահանջում, բայց այդ է մեր մասնագիտությունը: Չեմ սիրում, երբ ուղղակի բարդացնում են, և երբևէայդպես չեմ արել: Դերասանի մասնագիտություննիսկապես բարդ է, հատկապես այն դեպքում, եթե դու քո գործի պրոֆեսիոնալն ես, եւ ամբողջովին տրվում ես բեմում քո արած աշխատանքին: Տեսեք, չկա մի ամիս, երբ քեզ «չխաչեն», «չդավաճանեն», դու ինքդ «սպանում ես», «սիրում», և այդ ամենը թեկուզ երկու երեք ժամվա ընթացքում, սակայն հենց քեզ հետ է կատարվում, եւ դու իրապես այդ պատմության մեջ ես: Եվ մեկ ամսում այդքան «սթրես»-ները չբարդացնելով ասելու դեպքում անգամ առողջություն է պահանջում:

-Շատ դերասաններ, իրենց ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում ձգտում են մարմնավորել շեքսպիրյան կերպարներին: Դուք այդ առումով հպարտանալու շատ բան ունեք, քանի որ հանդես եք եկել Ռոմեոյի, Համլետի եւ Մարկ Անտոնիոսի դերերում: Շեքսպիրի հերոսները դնո՞ւմ են արդյոք «հատուկ» պահանջներ դերասանի առջեւ:

-Բնականաբար դա առաջին հերթին տարիների փորձառություն է պահանջում, որովհետեւ հենց այնպես Շեքսպիր չես կարող խաղալ, իսկապես չի ստացվի: Յուրաքանչյուր դեր պետք է համապատասխանի նաև տվյալ դերասանի տարիքին: Կյանքի եւ բեմական փորձառությունը շատ պետք է լինի, քանի որ Շեքսպիրի գրած հերոսները շատ խորն են, այնքան խոր, որ մարդու կյանքը չի հերիքում հասկանալու, խաղալու եւ վերատադրելու համար:

- Ձեր սիրած արտահայտությամբ ինչպե՞ս կբնորոշեք թատրոնը:

-35 տարիների ընթացքում շատ-շատ բնորոշումներ եմ տվել: Եթե հետ նայեմ, ապա կար ժամանակ, երբ հարցնում էին թատրոնի մասին, ես երկար խոսում էի: Հետո եկավ ժամանակ, երբ ինքս ինձ հարցնում էի, թե ի՞նչ էի այդքան խոսում (ժպտում է): Եթե հումորով պատասխանեմ, ինքս ինձ վերլուծելով հասկացա, որ փոփոխական են թատոնի մասին ընկալումները: Թատրոնը հազար ձեւով կարող ես վերլուծել եւ բնորոշել, դա վերջիվերջո հրաշք է ոչ միայն դերասանների եւ ռեժիսորների, այլև` հանդիսատեսի համար: Մեծ հաշվով հենց այդ հրաշքն է, որ տեղի է ունենում: Մարդը տոմս է գնում, գալիս, նստում է դահլիճում, եւ նրա մոտ տեղափոխություն է տեղի ունենում` ժամանակային, զգացմունքային, պատմական անցումներ... հետո նա նորից վերադառնում է իրականություն:

- 1978 թվականից աշխատում եք դրամատիկական թատրոնում: Ձեր գնահատմամբ` ի՞նչն է այս թատրոնի այցեքարտը, ինչո՞վ է այն գրավիչ հանդիսատեսին:

- Նախ և առաջ անընդհատ նորություն և ժամանակի հետ խոսող նորություններ է ներկայացնում: Անընդհատ նոր ներկայացումներ և հետաքրքրող թեմաներ, որոնք հետաքրքիր են նաեւ բեմադրական առումով: Դերասանական լավ խումբ, ոչ թե մեկ երկու անուն, այլև` շատ անուններ:

Ուրախալի է ինձ համար, որ շատ երիտասարդներներ էլ կան, բայց արդեն հայտնի անուններ են: Լավ գլխավոր ռեժիսորի առկայություն, ով կարողանում է ամեն ինչ ճիշտ կազմակեպել: Կարևոր է նաև ճիշտ նյութերի, տարեցտարի խաղացանկը լավ աշխատանքներով ավելացնելու կարողությունը: Իհարկե, այս հարցը կարող է ուղղվել նաև հանդիսատեսին, սակայն կարծում եմ հենց այս գործոնների առկայությունն է մեր թատրոնը գրավիչ դարձնում: Դերասանի մասնագիտությունը շատ է աղավաղվել մեր երկրում, չափազանցությունը մղվել է առաջին պլան այնքան մեծ քանակությամբ, որ նույնիսկ սկսել է հանդիսատեսին դուր գալ, ինչը շատ վատ է: Չափազանցված են խաղալու արտահայտչամիջոցները և ուղղված չեն հանդիսատեսի հոգուն, սրտին: Հաճախ ամեն ինչ վատ առումով «կլոունադայի» է վերածվում, որի առկայությունը թույլատրելի է միայն դպրոցական ավարտական երեկույթներում, մանկապարտեզներում: Թող ինձ ներեն կամ չներեն, սակայն խաղաոճի չափազանցությունը հասել է ամոթալի աստիճանի, ինչը ժպիտ է առաջացնում:

- Այդ դեպքում ինչպե՞ս խորհուրդ կտաք թատերական գործունեության սկզբում հայտնված երիտասարդներին խուսափել Ձեր նկարագրած այդ կեղծ պաթոսից:

- Առաջին հերթին լավ սովորեն, ու իմանան, թե ում մոտ են սովորում: Եթե անկեղծ ասեմ, խորհուրդ կտամ մեր երկրում դերասանի մասնագիտությամբ չզբաղվել: Մեր երկիրը շատ փոքր է և քիչ է պահանջարկը, ու լավն ու վատը հաճախ խառնվում է իրար, ինչը երիտասարդների համար կարող է դժվար և վիրավորական լինել: Ամեն տարի այդքան թվով երիտասարդներ են բուհն ավարտում եւ դերասան դառնում, շատ կցանկանայի, որ մեր մասնագիտությամբ չզբաղվեին մարդիկ, ովքեր չափազանցված սեր ունեն իրենք իրենց անձի հանդեպ, որը, իսկապես, շատ հաճախ է հանդիպում և փչացնում այս գործի ամբողջ տպավորությունը: Միշտ ասում եմ` մեր մասնագիտությունն ունի շատ խոր ուսումնասիության, մտածելու կարիք: Ինձ հիմա էլ է խորթ նման կերպ խոսելը, իրականում աշխատում եմ հնարավորինս քիչ խոսել, հարցազրույցներ չտալ, որովհետեւ միակ վերջն ու կետը բեմն է: Լավ է ուսումնասիրել մասնագիտությունը, քան հիվանդագին բաների հետեւից ընկնել: Կարծում եմ, որ չկա մասնագիտություն, որ զիջի մեկը մյուսին, ուղղակի պետք է լինել գործի գիտակ:

Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա