Հասարակական

Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի ԱԷՄԳ գլխավոր կոնֆերանսին

1 րոպեի ընթերցում

Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է  ՄԱԿ-ի ԱԷՄԳ գլխավոր կոնֆերանսին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում սեպտեմբերի 16-ին իր աշխատանքներն է սկսել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 57-րդ նստաշրջանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կոնֆերանսին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը` ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաեւ ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 17-ին գլխավոր կոնֆերանսում ելույթով հանդես է եկել ՀՀ պատվիրակության ղեկավար Արմեն Մովսիսյանը: Նախարարն անդրադարձել է ԱԷՄԳ-ի հետ ՀՀ համագործակցության տարբեր ոլորտներին, մասնավորապես, ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի անվտանգության ապահովման բարձրացմանը եւ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել գործակալության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ այլ երկրների պատվիրակությունների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում