Արցախ

Բակո Սահակյանը հանդիպել է Կալիֆոռնիա նահանգային խորհրդարանի պատվիրակության անդամներին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը հանդիպել է Կալիֆոռնիա նահանգային խորհրդարանի պատվիրակության անդամներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին Երեւան քաղաքում ՀՀ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Կալիֆոռնիա նահանգային խորհրդարանի խոսնակ Ջոն Պերեսին եւ նրան ուղեկցող անձանց հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Կալիֆոռնիայի եւ Արցախի միջեւ կապերի ընդլայնման եւ խորացման հետ կապված հարցեր:

Երկուստեք նշվել է, որ ԼՂՀ եւ Կալիֆոռնիայի միջեւ փոխհարաբերությունների զարգացման դրական դինամիկան ակնհայտ է, ինչը հուսալի հիմքեր է ստեղծում ապագայում երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի հասցնելու համար:

Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Լոս Անջելեսի շրջանի շերիֆի տեղակալ Թեւան Առստամյանը, Լոս Անջելեսում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում