Հասարակական

Մեկնարկել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

3 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբմեկնարկել է Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արարողությանը մասնակցում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքական գործիչներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, հյուրեր:

Մոսկվայի Օլիմպիական և Տրիֆոնովյան փողոցների խաչմերուկում գտնվող Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդանիստ շքեղակառույց եկեղեցական համալիրը զբաղեցնում է 1,32 հա տարածք և ընդգրկում առաջնորդանիստ Ս. Տաճարը, Ս. Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային ու վարչական մասնաշենքերը, ունի թանգարան, հանդիսությունների սրահներ և այլ օժանդակ շինություններ:

50 մ բարձրությամբ առաջնորդանիստ տաճարի և համալիրի (ճարտարապետ Արտակ Ղուլյան, գլխ. կոնստրուկտոր Հովհաննես Մեյրոյան) նախագծման աշխատանքներն սկսվել են 2004 թ.-ին, իսկ կառուցումը` 2006 թվականին` ռուսաստանաբնակ եկեղեցասեր հայորդիների բարերարությամբ:

Տաճարի քառախորան գմբեթի վրա Քրիստոսի 72 աշակերտների հիշատակին նվիրված խաչեր են քանդակված: Տաճարն ու ողջ եկեղեցական համալիրն իր լուծումներով, բազում զարդաքանդակներով ու խաչքարերով այցելուին պատկերացում է տալիս հայոց ճարտարապետության մասին, իսկ տաճարն ագուցող հարթաքանդակներով ներկայացվում են հայ ժողովրդի պատմության տարբեր դրվագներ, ինչպես օրինակ` գրերի գյուտը, քրիստոնեության ընդունումը, հավատքի ու հայրենիքի համար մղված պայքարը և այլն: Տաճարի մուտքի վերնամասը զարդարում է Հիսուս Քրիստոսի պատկերաքանդակը, ձախ և աջ կողմերում պատկերված են Հայ Եկեղեցու գլխավոր սրբությունները` Ս. Գեղարդը և Հայրապետական Աթոռի խորհրդանիշ` Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը: Տաճարը ներսից զարդարված է աստվածաշնչյան և Հայ Եկեղեցու սրբերի յուրօրինակ որմնապատկերներով:

Ս. Խաչ եկեղեցու երկու բաց խորանախորշերում կանգնեցված են հայոց գրին ու հավատին նվիրված արձանագիր հուշակոթողներ: Համալիրի տարածքում տեղադրված է նաև հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշաքար:

Սեպտեմբերի 17-ին նախատեսված է նաեւ մեծ տոնական համերգ, որին հանդես կգա Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Մեկ հարկի ելույթ կունենան բազմաթիվ հայ մեծանուներգիչներ ևերաժիշտներ ՝ Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը, Հասմիկ Պապյանը և Իզաբել Բայրաքդարյանը: Միջոցառմանը կմասնակցեն նաև երգչախմբեր Մոսկվայից, ինչպես նաև Էջմիածնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում