Հասարակական

Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է Տավուշի մարզում

1 րոպեի ընթերցում

Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է Տավուշի մարզում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Հանրապետության տարածքում` Թբիլիսի քաղաքից 102 կմ դեպի արևմուտք, Բեժտայի գյուղից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Մախաչկալա քաղաքից 159 կմ դեպի հարավ-արևմուտք, սեպտեմբերի 17-ին` ժամը 08.09-ին, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ, հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 42.170 և արևելյան երկայնության 45.89:

ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում 3 բալ ուժգնությամբ: Տեղեկատվությունը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և ՌԴ ԱՃԿԿ ՕՀ-ներին, ըստ ստացված տեղեկատվության՝ զոհեր, տուժածներ և ավերվածություններ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում