Վրաստանում անորոշ ճակատագրով հայկական եկեղեցիներում վերանորոգման աշխատանքներ կկատարվեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի ներքո գործող բոլոր` 46 եկեղեցիներում անցկացվում են եկեղեցական ծիսակատարություները, մատուցվում են կիրակնօրյա պատարագներ: Վիրահայ համայնքն ապրում է հոգևոր կյանքով: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վիրահայոց թեմի մամլո ծառայության տնօրեն Սուսաննա Խաչատրյանը: «Վիրահայոց թեմի ներքո գործող եկեղեցիներից բացի, ունենք նաև «վիճելի» եկեղեցիներ` 5-ը Թբիլիսիում և 1-ը` Ախալցխայում: Դրանք հայկական եկեղեցիներ են, վրացական կողմն էլ ընդունում է, որ, օրինակ, Նորաշենը հայկական է, բայց ինչ-որ գիտական հիմնավորումներ է պահանջում»,-ասաց նա` հույս հայտնելով, որ եկեղեցիների պատկանելության խնդրով զբաղվող եռակողմ հանձնաժողովի (Վրաստանի պատրիարքարան, Մշակույթի նախարարություն և Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդարան)աշխատանքների արդյունքում հարցը դրական լուծում կստանա:

Հարցին ի պատասխան, թե որքանով են «վիճելի» եկեղեցիների հարցում փոփոխություններ նկատվել Վրաստանի գործող վարչապետի` Բիձինա Իվանիշվիլիի օրոք` Սուսաննա Խաչատրյանը նշեց, որ Հայաստան կատարած այցի ժամանակ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ հարցը քաղաքական չէ, այն հոգևորականների քննարկման դաշտում է: «Վարչապետը նշեց, որ եկեղեցական որոշում պետք է ընդունվի, բայց որպես պատմամշակութային կոթող, «վիճելի» եկեղեցիները պետք է վերանորոգվեն, չմնան վթարային վիճակում»,-ասաց Սուսաննա Խաչատրյանը` նշելով, որ տարվում են նախապատրաստական աշխատանքներ եկեղեցիներում վերանորոգում սկսելու համար:

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը ընդգրկում է Վրաստանի Հանրապետության տարածքը։ Թեմի առաջնորդանիստը գտնվում է ԹբիլիսիիՍուրբ Գևորգ եկեղեցում։Վիրահայոց թեմը, որն ստացել է իրավաբանական անձի կարգավիճակ, պահանջում է վրաց իշխանություններից վերադարձնել խորհրդային իշխանության տարիներին բռնագրավվածԹբիլիսիի Սուրբ Նորաշեն Աստվածածին, Սուրբ Նշան, Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Երևանցոց Սուրբ Մինաս, Շամխորեցոց Կարմիր Ավետարան եկեղեցիները, Ախալցխայում՝ Սուրբ Նշան եկեղեցին։

Անի Նազարյան

Հայերեն English Русский

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարարին է ներկայացվել Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գործունեությունը

436 միլիոն 797 հազար դրամ՝ Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը

Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը

Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է «լուծել Կուբայի հետ կապված հարցը» մինչև իր նախագահության ավարտը

Երևանում զբոսայգում ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը