Իրավունք

ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին

1 րոպեի ընթերցում

ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության Վերահսկիչ-վերստուգիչ վարչության կողմից համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սեպտեմբերի 10-ին, կաշառք ստանալու պահին, ձերբակալվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, վերջինս զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին օրենքով սահմանված կարգով, անհատույց դրամական աջակցության տրամադրումն իբր արագացնելու դիմաց, զինվորի ծնողից պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում