Հալեպի Սուլեյմանիա շրջանում երեք հայ է զոհվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Սուլեյմանիա շրջանում մոտ մեկ շաբաթ առաջ ընկած հրթիռից զոհվել է երեք հայ, կան նաև վիրավորներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի աղբյուրը: Նրա խոսքերով` վերջերս Հալեպի բնակչությունը զրկված է համացանցից, հեռախոսային կապն էլ գործում է որոշակի խափանումներով: «Միայն երեկվանից սկսեց գործել հեռախոսային կապը, բայց բջջային կապը լավ չի աշխատում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա: Աղբյուրի հավաստամամբ` քաղաքը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, շաբաթը մի քանի անգամ քաղաքից դուրս գալ փորձող ավտոբուսները հետ են վերադարձվում: «Մոտակա քաղաքներ` Դամասկոս և Բեյրութ մեկնելու նպատակով գնված տոմսերն այսօր հետ են վերադարձվել, քանի որ փակ են ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ճանապարհները»,- ասաց աղբյուրը: Այն դժվարացավ պատասխանել այն հարցեին, թե քանի հայ կա Հալեպում, բայց նշեց, որ նրանք շատ են: «Քաղաքում վառելանյութ ընդհանրապես չկա, բոլոր լիցքավորման կայանները փակ են, ձեռքի վրա երբեմն վաճառում են, բայց շատ բարձր գներով: Առկա է նաև սննդամթերի գների մեծ սղաճ»,- ասաց նա:

Գրեթե 2 շաբաթ է, ինչ Հալեպը գտնվում է շրջափակման մեջ, փակ են քաղաքից դուրս տանող ճանապարհները: Վերջին տասն օրվա ընթացքում բնակչությունը զրկված է եղել հեռահաղորդակցման միջոցներից, որի պատճառով էլ այնտեղ կատարվող իրադարձությունների արձագանքները ուշացումով են հասնում Հայաստան:

Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Ըստ որոշ տեղեկությունների` զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի: Միջադեպից հետո Սիրիայի կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները ոչ մեկ անգամհայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին` միմյանց մեղադրելով դրանում: Սիրիայի կառավարությունն օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: Փորձագետները Սիրիան լքել են օգոստոսի 31-ին՝ իրենց հետ տանելով փորձանմուշները: Նույն օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ռազմական հարվածներ կհասցնի Սիրիային, եթե Կոնգրեսից ստանա համաձայնություն: Թուրքիայում եւս սահմանային զորքերը բերվում են մարտական պատրաստության:

ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան երկու տարի ձգվող սիրիական պատերազմի արդյունքում մինչև 2013թ.ի ապրիլ այդ երկրում մահացել է ավելի քան 100 հազար մարդ:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում