Ձերբակալվել է ՀՀԿ-ի շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի առջև` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ տեղի է ունեցել Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման դեմ բողոքի ակցիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը` ՀՀԿ գործադիր մարմնի նիստին մասնակցում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին` Վրեժ Զատիկյանին ոստիկանությունը ձերբակալել է հասարակական կարգը խախտելու համար: Ոստիկանները ցուցարարներին հեռացրել են ՀՀԿ գրասենյակի մոտից և Մելիք-Ադամյան փողոցը փակել երկու կողմից:
Կարդացեք հոդվածը` Русский