Սփյուռք

Ցեղասպանության ուսումնասիրման և կանխարգելման ուսուցման նպատակով «Զորյան» ինստիտուտը հյուրընկալել է 22 ուսանողների

2 րոպեի ընթերցում

Ցեղասպանության ուսումնասիրման և կանխարգելման ուսուցման նպատակով «Զորյան» ինստիտուտը հյուրընկալել է 22 ուսանողների

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում գործող «Զորյան» ինստիտուտն այս տարի հյուրընկալել է22 ուսանողների 10 տարբեր երկրներից, ովքեր Տորոնտո են ժամանել մասնակցելու Ցեղասպանության և Մարդու իրավունքների համալսարանականտասներկուերորդ ամենմայա ծրագրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenian Weekly-ն, ծրագրի շրջանակում աշակերտները կծանոթանան և կաշխատեն տասն անվանի ցեղասպանագետների հետ:

«Ծրագրի անցկացման համար ավելի հարմար ժանամակահատված չէր կարող գտնվել, քան այժմ, երբ ոճրագործություններ և մարդու իրավնունքների համատարած ոտնահարումներ են տեղի ունենում Սիրիայում, Եգիպտոսում և Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի մի շարք այլ երկրներում»,-նշում է շաբաթաթերթը:

Ծրագրին մասնակցող ուսանողների մեծ մասը տարբեր ծագման և կրոնի են պատկանում`իրենց ազգային կամ անձնական կենսափորձում կրելով բռնությունների և մարդու իրավունքների դեմ ոտնձգությունների հետքը: Ծրագրին մասնակում են նաև նման փորձառություն չունեցող ուսանողներ, որոնք նույնպես մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մարդու իրավունքների խնդիրների և այն հարցի նկատմամբ, թե ինչպես պետք է խթանել տեղեկատվության տարածումն ամբողջ աշխարհում` նման արատավոր երևույթները կանխարգելելու համար:

«Զորյան» ինստիտուտը միավորում է շահույթ չհետապնդող հետազոտական ​երկու`1982 թվականին հիմադրված Քեմբրիջի և Կանադայում1984 թվականին հիմնադրված «Զորյան» ինստիտուտները: Ինստիտուտի հետազոտությունները վերաբերում են ցեղասպանության, սփյուռքի, Հայաստանի քաղաքականության բնագավառներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում