Հասարակական

Գուրգեն Մարգարյանի հայրն ինքնասպանության փորձ է կատարել

1 րոպեի ընթերցում

Գուրգեն Մարգարյանի հայրն ինքնասպանության փորձ է կատարել

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մուշ թաղամասում գտնվող իր տանը ինքնասպանության փորձ է արել Արտուշ Մարգարյանը, ով Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հայրն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանությունից, դեպքի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:Արտուշ Մարգարյանն այժմ «Մալաթիա» բժշկական կենտրոնում է, նրան վիրահատել են:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության`առաջին 30 տարիներինառանց ներման իրավունքի: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում