Արա Սահակյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ դեսպան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Ղազախստանի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ղրղզստանի Հանրապետությունում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Սահակյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա):

ԱՐԱ ՀԱԿՈԲԻ ՍԱՀԱԿՅԱՆ

/Կենսագրական տվյալներ/

Ծնվել է 1955թ. հունվարի 1-ին:

Աշխատանքային փորձ

Սեպտեմբեր 2007թ. – մինչ օրս – Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա, դասախոս, Հուլիս 1995թ. – Հուլիս 1999թ. – ՀՀ Ազգային ժողով, պատգամավոր,

Հուլիս 1995թ. – Փետրվար 1998թ. – ՀՀ Ազգային ժողով, փոխնախագահ,

Մայիս 1990թ. – Հունիս 1995թ. – ՀՀ Գերագույն խորհուրդ, պատգամավոր,

Ապրիլ 1992թ. – Հունիս 1995թ. – ՀՀ Գերագույն խորհուրդ, 1-ին փոխնախագահ,

Օգոստոս 1990թ. – Ապրիլ 1992թ. - ՀՀ Գերագույն խորհուրդ, քարտուղար,

Սեպտեմբեր 1988թ. – Սեպտեմբեր 1990թ. – Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ, դասախոս,

Սեպտեմբեր 1980թ. – Սեպտեմբեր 1988թ. – Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, գիտական խմբագիր,

Սեպտեմբեր 1978թ. – Սեպտեմբեր 1980թ. – Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտ, լաբորանտ:

Կրթություն

1973 – 1978թթ. – Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, փիլիսոփայության բաժանմունք, փիլիսոփա-դասատուի որակավորում:Հմտություն Փիլիսոփայության և փիլիսոփայության պատմության բնագավառներում գիտական հետազոտություններ (20-ից ավելի հրապարակում), Պետական կառավարման, սոցիալական և մարդու իրավունքների ու ժողովրդավարության հիմնախնդիրների շուրջ հրապարակախոսական հոդվածներ (1 մենագրություն և 200-ից ավելի հրապարակում), Գիտական բնագրերի խմբագրում (4 մենագրություն, 1 ժողովածու, 1 դասագիրք և 100-ից ավելի հոդված):

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Հայերեն English Русский

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր