Ռումինահայերը Մարիամ Աստվածածնի տոնը նշել են Հաճկատար վանքում

3 րոպեի ընթերցում

ՌՈՒՄԻՆԻԱ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն տարվա նման, այս տարի նույնպես օգոստոսի 15-ին հաջորդող կիրակի օրը Ռումինիայի բոլոր հայերը հավաքվեցին պատմական Սուչավայի մերձակայքում գտնվող Հաճկատար վանքում ` նշելու Մարիամ Աստվածածնի տոնը:Սուչավայի Հաճկատար վանքը, որը հայտնի է նաեւ «բոլոր իղձերի իրականացման վանք» անունով, ամեն տարի հավաքում է Ռումինիայի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց` տարբեր սեռերի եւ տարիքների, ովքեր աղոթում են առողջության, երջանկության եւ հաջողության համար: Հարյուրավոր հայեր ծնկաչոք բարձրանում են Հաճկատար վանք եւ երեք անգամ պտտվում Սբ Մայրամ Աստվածածնի եկեղեցու շուրջ: Ավանդույթի համաձայն, եկեղեցու շուրջ երեք անգամ ծնկաչոք պտտվելու դեպքում կիրականանան հավատացյալների իղձերը:Տոնն այնքան հայտնի է ռումինների մեջ, որ դրա մասին գրում է ռումինական մամուլը: Անգամ քաղաք մտնող մայրուղու վրա հատուկ ցուցանակ կա, որ նշում է Հաճկատարի ուղղությունը, ի դեպ` նաեւ հայերեն:

Իղձերի եկեղեցին գտնվում է բլրի վրա եւ հասնել այստեղ հնարավոր է միայն ոտքով: Այնուամենայնիվ, այս դժվարությունը չի կանգնեցնում մարդկանց ծնկաչոք բարձրանալ մինչեւ եկեղեցու դարպասները եւ նույնիսկ պտտվել եկեղեցու շուրջ: Ժամանակ առ ժամանակ նրանք կանգնում են, աղոթում, մոմ վառում, հանգստանում եւ կրկին շարունակում ճանապարհը:

Պատարագից եւ աղոթքից հետո, հավատացյալներին հրավիրում են համտեսելու տեղի հայկական ավանդական ականջապուրը, որը պատրաստված է տավարի մսով լցոնված խմորից: Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր լցոնված խմոր իրականացնում է այն պատրաստողի երազանքը: Ուստի, յուրաքանչյուրը փորձում է պատրաստել գոնե մեկը:

Ռումինիայի Հայոց միության նախագահ, էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը, ով ներկա էր այս տոնակատարություններին, նշում է, որ հայկական սփյուռքում ռումինահայ համայնքը Եվրոպայի ամենահին համայնքն է. հայերն այստեղ են եկել դեռեւս 10-րդ դարի երկրորդ կեսին: Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպս Հակոբյանն իր հերթին ավելացնում է, որ ռումինահայ թեմը Եվրոպայի ամենահին թեմերից է, որը հիմնադրվել է 1401թ. Ալեքսանդր Բարի իշխանի օրոք:

«Այստեղ գտնվում են երկու վանքեր, որը հազվադեպ հանդիպող երեւույթ է հայկական սփյուռքում: Երկուսն էլ կառուցվել են 16-րդ դարում` 1512թ. Հաճկատար վանքը, այնուհետեւ Զամկա վանքը: Ահա այդ ժանակվանից հայ համայքը շարունակում է իր անընդմեջ գոյությունն այս տարածքներում»,- ասում է Վարուժան Ոսկանյանը:

Ըստ ավանդույթի, Հաճկատարի վանքը կառուցել են վաճառական Տոնավագ եղբայրները, երբ եղբայրներից մեկին երազում հայտնվել է Սուրբ Մարիամ կույսը: Անցյալ տարի հայերը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ նշեցին վանքի հիմնադրման 500-ամյակը: Այդ առիթով թողարկվել էր հայ-ռումինական համատեղ դրոշմանիշ:

Հայերեն Русский

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին

Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները

Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը

Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները

ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին

Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է

Մեր ջանքերն ուղղված են սեյսմիկ անվտանգության համակարգի շարունակական արդիականացմանը․ ՆԳ նախարար

Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում

Ջրանցքն ընկած քաղաքացին դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց․ այլ քաղաքացիներ չեն տուժել