«Մանկական բեսթսելլեր» 8. «Իմ առաջին գիրքը» փոքրիկ հանրագիտարանը այս շաբաթվա առաջատարն է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան գրախանութներում մանկական ստեղծագործությունների վաճառքը շարունակում է պասիվ լինել: Գրախանութների մենեջերները նշում են, որ հանգստի սեզոնը նպաստում է ոչ թե մանկական ու գեղարվեստական, այլ հիմնականում գիտահանրամատչելի գրականության ու հանրագիտարանների վաճառքին:

«Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելլեր» նախագիծը շարունակում է ներկայացնել երևանյան գրախանութներում ամենաշատ վաճառված գրքերի ցանկը: Օգոստոսի երկրորդ շաբաթվա ընթացքում ամենաշատ վաճառված մանկական ստեղծագործությունը «Արևիկ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» փոքրիկ հանրագիտարանն է: Գրքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենների, մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Այն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկված է վարկանիշային աղյուսակում:

Երկրորդ հորիզոնականում հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի՝ «Արևիկ» հրատարակչության «Հեքիաթներ»-ն են: Թումանյանի լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանին հաջորդում է դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը: Սրանց զգալի մասն էկրանավորվել է ու հայտնի է փոքրիկներին: «Հայ ժողովրդական հեքիաթներ»-ն այս շաբաթ չորրորդ հորիզոնականում են, դրանց հաջորդում է Շառլ Պերրոյի` «Բուկինիստ» հրատարակչության հրատարակած «Մոխրոտիկը» տիկնիկ գրքույկը: Այն պարբերաբար ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում:

«ՋիԷսԷմ» հրատարակչության «Խոսող այբուբենը» մանկական գիրքը, որն առաջին անգամ է ներառված «Մանկական բեսթսելլեր»-ի ցանկում, զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Այն նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար, որոնց ձայնային ազդանշաններով սովորեցնում է հայերենի այբուբենը:

Հովհաննես Թումանյանի` «ՋիԷսԷմ» հրատարակչության հրատարակած «Շունն ու կատուն» նույնպես առաջին անգամ է ընդգրկված վարկանիշային աղյուսակում: Այն փոքրիկների կողմից սիրված ամենահայտնի հեքիաթներից է և ունի նաև էկրանավորված մի քանի տարբերակներ: Հեքիաթը ցանկի վեցերորդ հորիզոնականում է: Յոթերորդում այս շաբաթ գերմանացի մանկագիր և հեքիաթագիր Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ»-ն են: Սրանք հաճախակի ընդգրկվում են «Մանկական բեսթսելլեր»-ում և սիրված են նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների կողմից:

«Երեք խոզուկները»-ը, որը մի քանի անգամ եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության ներկայացրած ամենաշատ վաճառված գրքերի ցանկում, այս շաբաթ զբաղեցնում է իններորդ հորիզոնականը: Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Լուիսա Մեյ Էլքոթի` «Զանգակ» հրատարակչության «Փոքրիկ տիկիններ» գիրքը:

Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 Իմ առաջին գիրքը Արևիկ 23
2 +2

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 18
3 +3 Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» Արևիկ 15
4 * «Հայ ժողովրդական հեքիաթներ» Արևիկ 14
5 *

Շառլ Պերրո

«Մոխրոտիկը»

Բուկինիստ 12
6 Նոր «Խոսող այբուբենը» ՋիԷսԷմ 10
7 Նոր

Հովհաննես Թումանյան

«Շունն ու կատուն»

ՋիԷսԷմ 9
8 *

Գրիմ Եղբայրներ

«Հեքիաթներ»

Արևիկ 8
9 * «Երեք խոզուկները» ՋիԷսԷմ 7
10 * Լուիսա Մեյ Էլքոթ

«Փոքրիկ տիկիններ»

Զանգակ 5
Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում