Համո Սահյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին ընդառաջ կտպագրվի նրա երկերի քառահատորյակը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյա հոբելյանին ընդառաջ «ՀամոՍահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է նրա երկերի քառահատորյակի հրատարակությունը, որը պատրաստ կլինի մինչեւ 2014 թվականի ապրիլը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հասարակական կազմակերպության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանը նշեց, որ երկերի չորս հատորների հրատարակումն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ:

«Երկերի չորս հատորյակը կամփոփի բանաստեղծի բոլոր կարեւոր ժողովածուները: Դրանք ոչ միայն որակյալ տպագրությամբ են լույս տեսնում, այլեւ յուրաքանչյուր հատորում տեղ են գտնելու Սահյանի ձեռագրերը եւ մոտ 15-20 լուսանկար»,- պատմեց Դավթյանը:

Հասարակական կազմակերպությունը իր գործունեության 10 տարվա ընթացքում տպագրել է Սահյանի ստեղծագործությունների շուրջ 30 անուն գիրք, որոնք քանակապես ավելի շատ են, քան բանաստեղծի կենդանության օրոք տպագրվածները: Իր կենդանության օրոք բանաստեղծի ստեղծագործությունները վերջին անգամտպագրվել էին 1986 թվականին:

«Մենք հրատարակել ենք Սահյանին նվիրված հանրագիտարան, որը հազվադեպ է մեր իրականության մեջ: Հանրագիտարանում տեղ է գտել մոտ 300 բառահոդված`Սահյանի հարազատների, մտերիմների, նրա հետ առնչվող երեւույթների, իրադարձությունների վերաբերյալ, եւ ավելի քան 100 լուսանկար»,- պատմեց հանրագիտարանի կազմողը, ով ոչ միայն ավելի քան 25 տարի եղել է Սահյանի ընկերը, այլեւ թեկնածուական եւ դոկտորոկան թեզեր է պաշտպանել Սահյանի ստեղծագործական գործունեությանը վերաբերող թեմաներով:

Դավթյանի կարծիքով` 2012 թվականին տպագրված հանրագիտարանը հնարավորություն կտա սահյանասերներին գտնել բոլոր տվյալները մեծանուն բանաստեղծի մասին: Նրա գնահատմամբ` Սահյանը հայկական պոեզիայում ներդրեց առաջին հերթին մարդու եւ բնության փոխըմբռնման տեսությունը, եւ «բանական բնության եւ բնական մարդու» գաղափարը:

«Սահյանի կողմից կիրառված նորարարությունների թվում էր հոտի գեղարվեստական ըմբռնումը, ինչպես օրինակ հայի հոտ, մոր ծոցի հոտ, մորմոքի հոտ: Երրորդ առանձնահատկությունը Սահյանի հայրեններն են: Նա խիզախություն ունեցավ գրել հայրեններ, որոնք առանձնացան թեմատիկ առումով: Եվ ի տարբերություն Քուչակի`նրա հայրենները ընթերցողինտանում են դեպի փիլիսոփայական խորքեր»,- պարզաբանեց կազմակեպության նախագահը:

Կենտրոնի կողմից մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին ընդառաջ իրականացվում են մի շարք այլ ծրագրեր: Նրանց արդեն հաջողվել է հանրության ուշադրությանը ներկայացնել բանաստեղծի հեղինակած երգերով ձայնասկավառակ, նրա արտասանությամբ DVD, ինչպես նաեւ նկարահանել 4-5 կարճամետրաժ ֆիլմեր:

Սահյանի ծննդավայր` Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում գտնվող հայրական տանը Զարգացման գրասենյակի միջոցով իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, եւ նախատեսված է, որ առաջիկայում այն կվերածվի տուն-թանգարանի:Բացառված չէ նաեւ գրողի հուշարձանի բացումը Երեւանում:«Համո Սահյանգիտամշակութային կենտրոն»հասարակական կազմակերպության կողմից մասսայական տպաքանակով լույս ընծայած գրքերը չեն վաճառվում, այլ անվճար տրամադրվում են մայրաքաղաքային եւ մարզային գրադարաններին, Երեւանի եւ Գյումրու` Սահյանի անունը կրողդպրոցներին, գիտամշակութային կենտրոններին, Հայաստանի գրողների միությանը եւ գրողի հարազատներին:

Հայերեն English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել