Տնտեսություն

Կառավարությունն ընդունեց Կապսի ջրամբարի վերականգման որոշումը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունն ընդունեց Կապսի ջրամբարի վերականգման որոշումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն օգոստոսի 8-ի նիստում կայացրեց Շիրակի մարզում, Ախուրյան գետի վրա գտնվող Կապսի ջրամբարի վերականգնման մասին որոշում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ջրամբարը պետք է ունենար 60 մլն խորանարդ մետր ծավալ, սակայն 1985թ.-ին սկսված շինարարությունը դադարեցվեց 1993թ.-ին, երբ պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի:

Անավարտ շինությունը վտանգավոր է ստորին հոսանքում գտնվող բնակավայրերի և ենթակառուցվածքների համար: Ջրամբարը կարող է նպաստել տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը, ուստի, դիտարկվել են դրա վերականգնման տարբերակներ: Գերմանական KfW բանկն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել աջակցել Կապսի ջրամբարի պատվարի կառուցումն ավարտին հասցնելուն: Հայտարավել է նախագծի կազմման մրցույթ:

Ծրագրի իրականացումը կարժենա 18,5 մլն եվրո, որի վարկային միջոցներն արդեն իսկ նախատեսված են երկկողմ համաձայնագրով: Այժմ գերմանական բանկը պատրաստ է 350 հազար եվրո դրամաշնորհով իրականացնել նպատակային ուսումնասիրություն՝ մինչև ծրագրի հիմնական փուլի մեկնարկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում