Տնտեսություն

Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ռադիոիզոտոպների արտադրության համալիրը Հայաստան կառաքվի աշնանը

3 րոպեի ընթերցում

Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ռադիոիզոտոպների արտադրության համալիրը Հայաստան կառաքվի աշնանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը Երևանում կառուցվող Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի գործունեությունն ապահովելու նպատակով կհայտարարի կենտրոնի հավատարմագրային կառավարչի մրցույթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, այդ մասին հարցն ընդգկրված է կառավարության օգոստոսի 8-ի նիստի օրակարգում:

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շենքիշինարարական աշխատանքներըմեկնարկել են2012թ.-ի սեպտեմբերին: Այդ աշխատանքների ավարտից հետո կենտրոնում կտեղադրվի բելգիական «ԱյԲի Էյ Մոլեկուլյար» ընկերությունից ձեռք բերված ռադիոիզոտոպների արտադրության համալիրը` բաղկացած «Ցիկլոն-18» 18 ՄԷՎ հզորությամբ ցիկլոտրոնից և ինտեգրված բարձր տեխնոլոգիական սարքավորումներից: Համալիրը նախատեսվում է Հայաստան առաքել ընթացիկ տարվա աշնանը:

ՀՀ կառավարության 2010 թվականի որոշմամբ հիմնադրվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» 100 տոկոu պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունը, որի պետական uեփականություն հանդիuացող բաժնետոմuերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Հավատարմագրային կառավարչի ներգրավման նպատակն է վերջինիս սեփական միջոցների հաշվին ադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառավարման ապահովումը, գործարկման, շահագործման, սպասարկման և համապատասխան ծառայությունների մատուցման գործընթացների շարունական կազմակերպումը և կենտրոնի զարգացումը:

Կենտրոնը պետք է արտադրի ուռուցքային նորագոյացությունների ախտորոշման և քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ռադիոակտիվ իզոտոպներ` ստեղծելով ռադիոդեղագործական և ախտորոշման համալիր բժշկական ծառայությունների մատուցման կարողություններ: Արտադրված ռադիոնուկլիդներն ու ռադիոդեղագործական միջոցներն օգտագործվելու են կենսաքիմիական քննության և պատկերների մշակման համար:

Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը բաղկացած է երեք` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային թերապիայի, քիմիաթերապիայի և վիրաբուժության ուռուցքաբանական կենտրոնների ստեղծման փուլերից: Այն պետք է լինի Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոն, որը կմատուցի միջուկային ախտորոշման, ճառագայթային բժշկության, քիմիաթերապիայի և վիրաբուժության ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում